Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023 11:30
Նաիրա Բադալյան

ԵՄ-ը 2 մլն եվրո կհատկացնի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման համար

ԵՄ-ը 2 մլն եվրո կհատկացնի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման համար

Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվում է «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի կնքում՝ 2 մլն եվրո արժողությամբ, որը կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռք բերմանը: Վերջիններս կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը արտաքին ազդակներին և բարելավելով ծանր վթարների կառավարումը: