Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023 11:42
Նաիրա Բադալյան

Հայաստանը հերթական վարկը կներգրավի ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամից՝ դեֆիցիտը ծածկելու համար

Հայաստանը հերթական վարկը կներգրավի ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամից՝ դեֆիցիտը ծածկելու համար

Արմինֆո.Նոյեմբերի 17-ին կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել 2023 թվականի հոկտեմբերի 3-ին և հոկտեմբերի 23-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ և խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաև՝ ամրապնդելով կառավարումը։