Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023 20:41

Ակբա բանկը կթողարկի Չինաստանի խոշորագույն UnionPay International-ի քարտեր

Ակբա բանկը կթողարկի Չինաստանի խոշորագույն UnionPay International-ի քարտեր

Արմինֆո. Ակբա բանկը Հայաստանում  կթողարկի Չինաստանի խոշորագույն՝ UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և  UnionPay Business միջազգային քարտեր։ Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին, որով Ակբան առաջինը Հայաստանում մեկնարկել էր UnionPay քարտերի սպասարկումը: Քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց։

 

 

 

UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի առավելություններն են.

-  Վճարումների և կանխիկացումների կատարում ամբողջ աշխարհում,

-  Վարկային գծի հնարավորություն,

-  Այլ վճարային համակարգի քարտին՝ որպես լրացուցիչ քարտ կցելու հնարավորություն,

-  Քարտի պատվիրման հնարավորություն՝ acba digital հարթակի միջոցով,

-  ՀՀ ամբողջ տարածքում քարտի ստացում՝ առաքման միջոցով։

UnionPay International-ը (UPI) China UnionPay-ի դուստր կազմակերպությունն է: UnionPay International-ի քարտերով վճարումներ են կատարվում աշխարհի 181 երկրում, որոնցից շուրջ 80-ում նաև թողարկվում է UnionPay-ի քարտերը: Այս պահին աշխարհում կա UnionPay-ի ավելի քան 200 միլիոն քարտապան։