Արմինֆո.Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարությունը (Bundesministerium fur wirtschaftliche Zusammenarbeit und Entwicklung - BMZ) ֆինանսավորել է Հայաստանում ներուժի ուսումնասիրության անցկացումը՝ կանաչ ջրածնի արտադրության գործարկման հնարավորությունների համատեքստում երկրի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նոյեմբերի 22-ին Գերմանիայի հետ միջկառավարական բանակցությունների արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Հետազոտությունն իրականացրել է German economic team ընկերությունը, որը, նախարարի խոսքով, որակյալ աշխատանք է իրականացրել: Այս և իրականացված այլ ուսումնասիրությունների շնորհիվ մինչև տարեվերջ ՀՀ կառավարությանը կներկայացվի այն պոտենցիալ նախագիծը, որը թույլ կտա անցնել արդեն գործնական քայլերի:
"Կառավարությունից "կանաչ լույս" ստանալուց հետո մենք, բնականաբար, պետք է բանակցություններ վարենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի համաձայնության գանք և համապատասխան համաձայնագրերի միջոցով անցնենք աշխատանքի", - ասել է Քերոբյանը:
Ամփոփելով՝ նախարարը նշել է, որ այդ կապակցությամբ առաջիկա նորություններն կլինեն արդեն հաջորդ տարվա սկզբին։
Նշենք, որ նոյեմբերի սկզբին Հայաստանի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ Վահան Քերոբյանը հաղորդել էր Հայաստանում Գերմանիայի հետ համագործակցությամբ կանաչ ջրածնի արտադրություն սկսելու նախաձեռնության մասին:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին "Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության" հիմնադրամը և ֆրանսիական "Սոլժես Էներջի խումբ" ՓԲԸ-ն (Solges Energy) ստորագրեցին Հայաստանում նորարարական, վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն, նախատեսվում է կառուցել ՀՀ-ում առաջին ջրածնային ցուցադրական կայանը: Հիմնադրամի տեղեկատվության համաձայն, նախագիծը նախատեսում է նաև էներգիայի այլընտրանքային արտադրության համար նորարարական ինտելեկտուալ ցանցի մշակում, կառուցում և շահագործում: Նախագծի բյուջեն չի հրապարակվել
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |