Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2023 18:05
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ նախագահ.  Իրաքը հանդիսանում է մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերը: Հայաստանը մեծապես հետաքրքրված է Իրաքի հետ երկկողմ օրակարգի զարգացմամբ

ՀՀ նախագահ.  Իրաքը հանդիսանում է մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերը: Հայաստանը մեծապես հետաքրքրված է Իրաքի հետ երկկողմ օրակարգի զարգացմամբ

Արմինֆո.Այսօր հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում: Երկկողմ օրակարգը բավականին ընդգրկուն է և ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ՝ առևտրային և տնտեսական հարաբերություններից մինչև կրթամշակութային, հումանիտար, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ: Այդ մասին հայտարարել է  Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ համատեղ ճեպազրույցում:

 

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն,  Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, նշել է, որ մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել Իրաքի նախագահի գլխավորած պատվիրակությանը: «Ձեր այցը հիրավի պատմական է, քանզի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Դուք Իրաքի առաջին նախագահն եք, ով պաշտոնական այց է կատարում Հայաստան: Վստահ եմ, որ Ձեր այցը նոր էջ կբացի հայ-իրաքյան հարաբերություններում, ինչպես նաև խորացման ու ընդլայնման հզոր լիցք կհաղորդի բարեկամ պետությունների միջև բազմոլորտ համագործակցությանը», - նշել է Հայաստանի նախագահը:

Նա գոհունակությամբ  արձանագրել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր արաբական երկրների հետ հարաբերությունները զարգանում են փոխվստահության և ջերմ բարեկամության մթնոլորտում։ «Մեր երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացման համար հաստատուն հիմք են հանդիսանում ինչպես հայ-արաբական պատմամշակութային առնչությունների հարուստ անցյալն, այնպես էլ Իրաքում դարերի պատմություն ունեցող հայ համայնքի առկայությունը։ Հայ ժողովուրդը երախտապարտ է Իրաքի բարեկամ ժողովրդին, հատկապես՝ Հայոց ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին հյուրընկալելու, ապաստան տրամադրելու համար: Ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել բարեկամ Իրաքի իշխանություններին՝ իրաքահայերի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու և կյանքի ու բնականոն կենսագործունեության համար բոլոր պայմաններն ապահովելու համար:

Իրաքը հանդիսանում է մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերը: Հայաստանը մեծապես հետաքրքրված է Իրաքի հետ երկկողմ օրակարգի զարգացմամբ, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում:


Արդյունավետ եմ գնահատում պարոն նախագահի հետ ունեցած բանակցությունները, որոնց ընթացքում մտքեր փոխանակեցինք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Իմ հարգարժան գործընկերոջ հետ փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-իրաքյան հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները:

Գոհունակությամբ ընդգծեցինք վերջին տարիներին Իրաքի հետ ապրանքաշրջանառության ծավալների նկատելի աճը: Միևնույն ժամանակ վստահություն հայտնեցինք, որ այս ցուցանիշները կարող են էլ ավելի աճել: Բարձր գնահատեցինք Բաղդադում ս.թ. սեպտեմբերի 12-ից 13-ը կայացած տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը. երկուստեք կարևորվեց նիստի արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների շուտափույթ կյանքի կոչումը:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ կատարվեց գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի արտադրության, ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման, սննդի և թեթև արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներին՝ որպես առավել հեռանկարային ուղղություններ:

Առանձնահատուկ ընդգծվեց բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտում երկկողմ շահավետ համագործակցության զգալի ներուժը: Այս առնչությամբ նշեցի, որ Հայաստանը պատրաստ է իրաքյան կողմին փոխանցել այս ոլորտում տարիների ընթացքում կուտակված իր հաջող փորձը:

Վերահաստատեցինք միջպետական հարաբերությունները խորացնելու երկու կողմերի պատրաստակամությունը:

Երկկողմ օրակարգից զատ քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ փոխգործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր: Շեշտեցինք տարածաշրջանային անվտանգային մթնոլորտի շուրջ երկխոսության, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների և դրանից բխող մարտահրավերների պայմաններում երկու երկրների ջանքերի համադրման անհրաժեշտությունը:

Իմ հարգարժան գործընկերոջը ներկայացրեցի Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը միտված է Հայաստանը դարձնել Հյուսիսից Հարավ և Արևմուտքից Արևելք ձգվող առկա և ապագա կապուղիների տարանցման կենտրոն, որը ենթադրում է մեր բոլոր հարևանների հետ բնականոն կապի վերականգնումը: Հայեցակարգի իրացումը հնարավորություն կտա տարանցում ապահովել նաև մի կողմից՝ Միջին Արևելքի և Ասիայի, մյուս կողմից՝ Եվրոպական ու Եվրասիական շուկաների միջև: Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ՝ հարգելով պետական ինքնիշխանությունը, իրավասությունը և իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքները և պատրաստ է դա իրականացնել որքան հնարավոր է շուտ, ինչն, իր հերթին, կապահովի տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը։

Կարևորվեց նաև միջազգային ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարի շրջանակներում համագործակցության ամրապնդումն, ինչպես նաև անօրինական միգրացիայի հակազդեցության ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:

Հանդիպման ավարտին հարգարժան գործընկերոջս հետ ընդունեցինք համատեղ հայտարարություն, որն արտացոլում է երկկողմ հարաբերությունների առանցքային գրեթե բոլոր ուղղություններով համագործակցություն ծավալելու երկուստեք առկա ցանկությունը», - ամփոփել է ՀՀ նախագահը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի
«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում
Արդշինբանկը կրկին ճանաչվել է Տարվա փրայվիթ բանկ և Տարվա մանրածախ բանկ Global Banking and Finance Awards  ամսագրի վարկածովԱրդշինբանկը կրկին ճանաչվել է Տարվա փրայվիթ բանկ և Տարվա մանրածախ բանկ Global Banking and Finance Awards  ամսագրի վարկածով
Պուտին. Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ համակողմանի ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմամբՊուտին. Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ համակողմանի ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմամբ
Ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան բնական գազի մատակարարումըԺամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան բնական գազի մատակարարումը
Աշխատանքային օրվա կրճատումը ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար. Աշխատանքային օրվա կրճատումը ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար. "Մանթաշյանց" գործարարների միություն
Դեկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը կազմել է 341 մլրդ դրամԴեկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը կազմել է 341 մլրդ դրամ
Բրիտանական Express UK պարբերականը Հայաստանը համարել է մշակութային զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկըԲրիտանական Express UK պարբերականը Հայաստանը համարել է մշակութային զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը
Ամունդի-Ակբան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանըԱմունդի-Ակբան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը
Իդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարումԻդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարում
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգինՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներինԿոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Հայաստանը, հիմնականում, գինի է արտահանում Ռուսաստան, ներկրում է Իսպանիայից և ԻտալիայիցՀայաստանը, հիմնականում, գինի է արտահանում Ռուսաստան, ներկրում է Իսպանիայից և Իտալիայից
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 14,4%-ից մինչեւ 7,4%Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 14,4%-ից մինչեւ 7,4%
Գուշակությամբ չենք զբաղվում. ֆինանսների նախարարը պարզաբանել է հարկային աննախադեպ ապառքների պատճառներըԳուշակությամբ չենք զբաղվում. ֆինանսների նախարարը պարզաբանել է հարկային աննախադեպ ապառքների պատճառները
Ֆինանսների նախարարը ՏՏ ոլորտի անկումը չի կապում Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության հետՖինանսների նախարարը ՏՏ ոլորտի անկումը չի կապում Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության հետ
Արդշինբանկը ֆինանսավորել է նորարարական ջերմոցի կառուցումըԱրդշինբանկը ֆինանսավորել է նորարարական ջերմոցի կառուցումը
Հայաստանում որոշել են հետաձգել հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի հարկումըՀայաստանում որոշել են հետաձգել հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի հարկումը
ՄՊՀ-ը տուգանել է մի շարք բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համարՄՊՀ-ը տուգանել է մի շարք բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար
Հայկ Մարության. ՔՊ-ը հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարներըՀայկ Մարության. ՔՊ-ը հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարները
Հայաստանի ֆինանսական իշխանություններն իջեցրել են 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 5.8%- ից մինչեւ 5-5.5%Հայաստանի ֆինանսական իշխանություններն իջեցրել են 2024 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 5.8%- ից մինչեւ 5-5.5%
2025 թվականի համար ներկայացվել է Հայաստանի համայնքներում ավելի քան 50 մլրդ դրամի ծրագրերի իրականացման 135 հայտ2025 թվականի համար ներկայացվել է Հայաստանի համայնքներում ավելի քան 50 մլրդ դրամի ծրագրերի իրականացման 135 հայտ
Team Telecom Armenia-ի NGN նորարարական ցանցն այժմ հասանելի է Վայոց ձորի և Արամավիրի մարզերի բոլոր քաղաքներումTeam Telecom Armenia-ի NGN նորարարական ցանցն այժմ հասանելի է Վայոց ձորի և Արամավիրի մարզերի բոլոր քաղաքներում
Երեւանում այսուհետեւ աղբահանության դիմաց վճար կգանձվի զբաղեցրած բնակտարածքի, այլ ոչ թե բնակիչների թվի հիման վրաԵրեւանում այսուհետեւ աղբահանության դիմաց վճար կգանձվի զբաղեցրած բնակտարածքի, այլ ոչ թե բնակիչների թվի հիման վրա
Երևանի քաղաքապետարանը նվազեցրել է մայրաքաղաքի գոտիներից մեկում շինարարության թույլտվության տեղական տուրքերըԵրևանի քաղաքապետարանը նվազեցրել է մայրաքաղաքի գոտիներից մեկում շինարարության թույլտվության տեղական տուրքերը
2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 2023 թվականի ցուցանիշի համեմատ ավելացել են 9,6%-ով կամ 199,2 մլրդ դրամով2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 2023 թվականի ցուցանիշի համեմատ ավելացել են 9,6%-ով կամ 199,2 մլրդ դրամով
2024թ. առաջին կիսամյակում Հայաստանը 13%-ով կրճատել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումները՝ 71,2%-ով ավելացնելով հեղուկ գազի ներմուծումը2024թ. առաջին կիսամյակում Հայաստանը 13%-ով կրճատել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումները՝ 71,2%-ով ավելացնելով հեղուկ գազի ներմուծումը
Ցորենի ողջ ծավալը Հայաստանը գնում է ՌուսաստանիցՑորենի ողջ ծավալը Հայաստանը գնում է Ռուսաստանից
ՏԿԵ նախարարը քննարկել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հեռանկարըՏԿԵ նախարարը քննարկել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հեռանկարը
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթըՇրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀԱԷԿ-ի տնօրեն. ռուսական կողմը առաջարկություններ կներկայացնի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի սառեցման համակարգերի արդիականացման վերաբերյալՀԱԷԿ-ի տնօրեն. ռուսական կողմը առաջարկություններ կներկայացնի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի սառեցման համակարգերի արդիականացման վերաբերյալ
ԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտումԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan SweetsԸնտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
2024թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումը կրճատվել է 16,4%-ով2024թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումը կրճատվել է 16,4%-ով
1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ
Հայաստանը բրազիլական շաքարը փոխարինել է ռուսականովՀայաստանը բրազիլական շաքարը փոխարինել է ռուսականով
Վերին Լարսի հսկիչ անցակետով անցման իր հերթին է սպասում  մոտ 850 հայկական բեռնատարՎերին Լարսի հսկիչ անցակետով անցման իր հերթին է սպասում  մոտ 850 հայկական բեռնատար
Երևանում անհրաժեշտ է կառուցել աղբավերամշակման գործարան. քաղաքապետԵրևանում անհրաժեշտ է կառուցել աղբավերամշակման գործարան. քաղաքապետ
Էներգետիկ ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է. նախարարԷներգետիկ ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է. նախարար
Ռուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքներըՌուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճել
Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներինIdram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին
Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայումTeam-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Արդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերումԱրդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերում
Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները
ԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհումԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհում
Գևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումըԳևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործումԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում
Միրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համարՄիրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար
Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետBig Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet TelecomԳերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
Այլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունըԱյլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունը
Հայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPOՀայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPO
Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն "անհնազանդ համայնքներին" սպառնացել է ֆինանսավորման կրճատմամբ
Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի 
ԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համարԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համար
Հայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրիՀայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրի
Հերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժինՀերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժին
ՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոններըՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները
ԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներըԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
26.12.2024
RUB3.980.00
USD396.180.12
EUR412.071.00
GBP496.490.03
CAD275.430.33
JPY25.17-0.04
CNY54.280.02
CHF440.490.47