Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2023 18:05

Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում դրամի 30-ամյակին նվիրված մետաղադրամներ

Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում դրամի 30-ամյակին նվիրված մետաղադրամներ

Արմինֆո.2023 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ​՝ նվիրված ազգային արժույթի 30-ամյակին: Այդ մասին աղվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում:

 

«Դիմերեսներ՝ ՀՀ ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, թողարկման տարեթիվը՝ 2023, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները։

 

Դարձերեսներ՝ մետաղադրամների անվանական արժեքները՝ «10 ԴՐԱՄ», «20 ԴՐԱՄ», «50 ԴՐԱՄ», «100 ԴՐԱՄ», «200 ԴՐԱՄ», «500 ԴՐԱՄ», ազգային զարդանախշեր:

 

Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերեսներ), Կարապետ Աբրահամյան (դարձերեսներ):

 

Մետաղադրամները հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում:

 

 Ծանուցում. Շրջանառու հիշատակային մետաղադրամներն իրենց տեխնիկական բնութագրով և դարձերեսի ձևավորմամբ կրկնում են սովորական մետաղադրամները, իսկ դիմերեսը, որպես կանոն, նվիրված է որևէ իրադարձության կամ երևույթի։ Շրջանառու հիշատակային մետաղադրամները թողարկվում են սահմանափակ քանակով, շրջանառվում են սովորական մետաղադրամների հետ մեկտեղ և հանդիսանում են օրինական վճարամիջոց իրենց անվանական արժեքով», - ասվում է հաղորդագրությունում: