Արմինֆո.Ազգային ավանդույթների պահպանմամբ «Օհանյան Բրենդի Կոմպանի» ընկերությունը բնական մրգերից արտադրում է ալկոհոլային խմիչքներ։
«Օհանյան Բրենդի Կոմպանին» անկախ Հայաստանի առաջին ընտանեկան ընկերություններից մեկն է, հիմնադրվել է 1998թ.-ին՝ 1922թ.-ին Արցախում հիմնադրված գինու և կոնյակի կոմբինատի հիմքի վրա։
Արտադրության հիմնադիրը ցանկանում էր աշխարհին պատմել Արցախի մասին. արտադրությունը սկսեցին Արցախի խորհրդանիշ թթից և շարունակեցին արտադրել նաև այլ մրգային օղիներ։ Ընկերությունում ստեղծվեց մրգային օղիների հնեցման յուրահատուկ տեխնոլոգիա՝ հատուկ բաղադրատոմսով։
2018թ.-ին գործարանը սկսեց կոնյակների արտադրությունը, ընդլայնվեցին կոնյակի և մրգային սպիրտների հնեցման մառանները։
2023թ.-ին «Օհանյան Բրենդի Կոմպանին» նոր գործարան բացեց Երևանում և շարունակեց աշխատել։ Հայաստանում սկսված արտադրության գործընկերը դարձավ Ակբա Լիզինգը, որի աջակցությամբ գործարանը համալրվեց գերժամանակակից սարքավորումներով։
«Մեր ընկերությունն առաջնեկն է թունդ ալկոհոլային մրգային խմիչքների բնագավառում։ Կարելի է ասել, որ մենք ենք լոկոմոտիվը եղել, որպեսզի Հայաստանում զարգանա թունդ ալկոհոլային մրգային խմիչքների արտադրությունը։ Մեր մրգային խմիչքներն անվանվել են «Արցախ»։ Մեր ունեցած տակառներն ամբողջությամբ արցախյան կաղնուց են, մեր արտադրամասում օգտագործում ենք բացառապես Արցախի կաղնին։ Այն տալիս է հիանալի օրգանոլեպտիկ հատկություն։ Մենք արդեն Հայաստանում հիմնել ենք խաղողի այգիներ, տեղափոխել ենք նաև նուռ, խնձոր, ծիրան... Ամեն ինչ, ինչ այնտեղից հնարավոր է եղել, տեղափոխել ենք, որպեսզի մայր հողի վրա ծիլեր տան, որ շարունակվի մեր պատմությունը։ Երևանի գործարանը հիմնադրվել է 2023թ.-ին և համալրված է ժամանակակից հոսքագծերով: Վերջիններս ձեռք են բերվել Ակբա Լիզինգի հետ համագործակցության շնորհիվ։ Գործարանի հոսքագծերը նախատեսված են հատուկ մեր գործարանի համար, այդ իսկ պատճառով կարող ենք պարծենալ, որ ունենք գերժամանակակից հոսքագիծ։ Գործարանը մտածում է նաև շրջական միջավայրի մասին, դրա համար օգտագործվում են նորագույն տեխնոլոգիաներ, ինչպիսիք են արևային կայանները, էլեկտրական ամբարձիչները, ձեռքի էլեկտրական քարշակները»,- նշել է «Օհանյան Բրենդի Կոմպանի» ընկերության տնօրեն Էդվարդ Աղումյանը։
Սփյուռքում մեծ ճանաչում ունի ընկերության արտադրած հայկական առաջին օրգանիկ ցորենի օղին։ «Օհանյան Բրենդի Կոմպանի» ընկերության խմիչքներն արտահանվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան ու եվրոպական երկրներ։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Մանրամասն՝ տեսանյութում։