Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023 12:28

Նվիրիր ու ստացիր նվեր․ բացառիկ խաղարկություն idplus-ից

Նվիրիր ու ստացիր նվեր․ բացառիկ խաղարկություն idplus-ից

Արմինֆո.Հիշու՞մ ես, որ ասում էինք՝ idplus-ի հետ պլյուսում են բոլորը։ Պլյուսները շատանում են․ քեզ համար հրաշալի նորություն ունենք։

 

Idplus-ում նվեր-քարտ գնելիս կարող ես մասնակցել խաղարկությանը և ինքդ շահել նվեր-քարտ։ Այսինքն՝ նվիրում ես ու ստանում նվեր․ շահավետ է, չէ՞։

 

Դե լավ, գիտենք, որ արդեն անհամբեր ես, պատմում ենք կանոնների մասին։ Նվեր-քարտերի խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ idplus լոյալության հարթակում գնել Cenomi Retail Armenia-ի թվային նվեր-քարտ և նվիրել քո սիրելիներին։ Պատրաստ է․ դու արդեն մասնակցում ես խաղարկությանն ու կարող ես շահել 20 հատ 20․000 դրամ արժողությամբ նվեր-քարտերից մեկը։

 

Cenomi Retail Armenia-ի նվեր-քարտերով կարելի է գնումներ կատարել Zara, Bershka, Pull and Bear, Massimo Dutti, Zara Home, OYSHO, Stradivarius, Charles & Keith և խմբի այլ բրենդային խանութ-սրահներում։

 

Խաղարկության արդյունքներին երկար սպասել պետք չէ․ դրանք կամփոփվեն դեկտեմբերի 18-ին idplus-ի ինստագրամյան էջում։ Բոլոր հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ համակարգչային ծրագրի օգնությամբ․ ո՞վ իմանա, գուցե հաղթողներից մեկը հենց դու ես։

 

Հաջողություն և հաճելի գնումներ ենք մաղթում։ Մինչ հանդիպում idplus-ի ինստագրամյան էջում։