Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023 16:28
Ալինա Հովհաննիսյան

FLYONE ARMENIA-ի Սև ուրբաթը.  նոյեմբերի 24-26-ը գրեթե բոլոր ուղղություններով ավիատոմսերի համար գործում է 50% զեղչ

FLYONE ARMENIA-ի Սև ուրբաթը.  նոյեմբերի 24-26-ը գրեթե բոլոր ուղղություններով ավիատոմսերի համար գործում է 50% զեղչ

Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը համաշխարհային Սև ուրբաթի կապակցությամբ հայտարարում է 50% գնիջեցման մասին:

«Այս հանգստյան օրերին տոմսերի առանց այն էլ մատչելի գները երկու անգամ ավելի ցածր կլինեն։

Ձեռք բերեք ավիատոմսեր` օգտագործելով BLACKWKD պրոմո կոդը բոլոր ուղղություններով՝ www.flyone.am պաշտոնական կայքից կամ բջջային հավելվածից՝ վճարելով արժեքի միայն կեսը:

Ակցիայի պայմանները. Ուղղություններ. FLYONE ARMENIA -ի բոլոր ուղղությունները*

Գնիջեցման ժամկետը՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ից նոյեմբերի 26-ը; Ճանապարհորդության ժամկետը՝ 2024 թվականի հունվարի 15-ից մինչև 2024 թվականի մարտի 21-ը: Զեղչը գործում է միայն տոմսի գնի համար, լրացուցիչ ծառայություններն ու ադմինիստրատիվ ծախսերը ներառված չեն ակցիայի շրջանակներում: Բացառությամբ Շարմ Էլ Շեյխ և Թել Ավիվ», - ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում: