
Արմինֆո. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում նախօրեին երեկոյան ձյան և մերկասառույցի պատճառով կրկին սահմանափակվել է բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Թույլատրվում է մարդատար և ուղեւորատար տրանսպորտի երթևեկությունը:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է: Իսկ "Կազբեգ" - "Վերին Լարս" հսկիչ անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է, որը պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
