Երեքշաբթի, 28 Նոյեմբերի 2023 15:09
Կարինա Մելիքյան

Բանկային քարտերով անկանխիկ գործարքներն առաջին անգամ առաջ են անցել <կանխիկից>

Բանկային քարտերով անկանխիկ գործարքներն առաջին անգամ առաջ են անցել <կանխիկից>

Արմինֆո.Հայաստանում բանկային քարտերի շուկայի կայացման և զարգացման տարիներին առաջին անգամ ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով դրանցով անկանխիկ գործարքների ծավալը գերազանցել է կանխիկացման ծավալները:

 

Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի տվյալները, քարտերով գործարքների 50.3%-ը բաժին է ընկել անկանխիկ գործառնություններին (2.3 տրլն դրամ (5.7 մլրդ դոլար), մինչդեռ, մեկ տարի առաջ այդ մակարդակը կազմում էր շուրջ 38%: Ընդ որում, անկանխիկ գործարքների ծավալի տարեկան աճի տեմպն արագացել է՝ 63,3%-ից մինչև 2 անգամ։

 

Ինչպես կարծում են շուկայի վերլուծաբանները, անկանխիկ գործառնությունների արագ աճը պայմանավորված է եղել "Անկանխիկ հաշվարկների մասին" ՀՀ օրենքի թարմացմամբ, որը պարտավորեցրել է  2022թ. հուլիսի 1-ից կատարել համեմատաբար խոշոր անկանխիկ վճարումներ։