Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայկական շուկայից "Air Arabia"-ի հնարավոր հեռանալու մասին տվյալների չի տիրապետում:
Այդ մասին ասվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հաղորդագրությունում՝ ԱրմԻնֆո-ի հարցմանն ի պատասխան, որում գործակալությունը հարց է բարձրացրել արդեն ընթացիկ տարվա դեկտեմբերին ավիափոխադրումների հայկական շուկայից հեռանալու եւ Fly Arna համատեղ ավիաձեռնարկության կանոնադրական կապիտալից դուրս գալու "Air Arabia"–ի մտադրությունների վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին: Դրա պատճառը, ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են արաբական ավիաընկերությանը մոտ աղբյուրները, հայկական կողմից մի շարք պայմանավորվածություններ չկատարելն է: Ըստ նույն աղբյուրների, "Air Arabia"-ն, նույնիսկ, հետ է կանչել իր երկու ինքնաթիռներից մեկը:
Գերատեսչության պատասխանում նշվում է, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նման տվյալներ չունի ։ "Ավելին, ներկայումս Fly Arna-ն շարունաակում է իր գործունեությունը", - նշվում է փոխնախարարի պատասխանում: Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին "Հայկական ազգային ավիաուղիներ" ՓԲԸ-ն ստացել է պետական գրանցում։ Ընկերությունը գործելու է Fly Arna - ARmenian National Airlines
առեւտրային ապրանքանիշի ներքո:
Նոր ավիաընկերության ստեղծման նախագծի մասին հայտնի դարձավ 2020 թվականի հուլիսին, երբ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը և Շարժայում տեղակայված արաբական բյուջետային "Air Arabia" ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալի ալ Ալին համաձայնագիր ստորագրեցին։ ԱՆԻՖՆ առաջարկել էր նոր ավիաընկերության լավագույն անվանման համար մրցույթ հայտարարել։ Մրցույթի արդյունքում՝ սեպտեմբերին հայտարարվել էր, որ այն կոչվելու է <Fly Arna>։
Ի սկզբանե հայտնի էր, որ նորաստեղծ ընկերությունն աշխատելու է "Air Arabia" բյուջետային բիզնեսի մոդելով, այլ կերպ ասած, լինելու է հայկական ավիափոխադրող-լոուքոսթեր։