Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023 10:47
Նաիրա Բադալյան

Լարսով  երթեւեկությունը կրկին փակվել է բեռնատարների համար

Լարսով  երթեւեկությունը կրկին փակվել է բեռնատարների համար

Արմինֆո. «Վերին Լարս» անցակետը (վրաց - ռուսական սահման) բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

 

"Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացած առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով էլ ամբողջովին փակ է բեռնատարների համար", - պարզաբանել է նա: Ճանապարհը դեռևս բաց է թեթև մարդատար տրանսպորտի համար։

 

Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ "Կազբեգի" - "Վերին Լարս" անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է, որը պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։-