Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023 11:20

Արմսվիսբանկը մասնակցում է մակ-ի կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (cop 28)

Արմսվիսբանկը մասնակցում է մակ-ի կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (cop 28)

Արմինֆո.«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ Գործադիր տնօրենի տեղակալ, Բիզնեսի Զարգացման Դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը սույն թվականի դեկտեմբերի 3-8-ը ՀՀ պատվիրակության հետ մասնակցում է ԱՄԷ-ում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին։ 

 

Այս համաժողովը տարվա ընթացքում կայացած կարևորագույն միջոցառումներից է, որտեղ որոշումներ են կայացվում կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծման համար։

 

«Կանաչ» և «Կայուն» ֆինանսական ծառայությունների տրամադրումը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի առաջնահերթություններից է և Բանկը մշտապես հետևում է միջազգային լավագույն փորձին այն ՀՀ-ում տեղայնացնելու նպատակով։