Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023 15:48
Կարինա Մելիքյան

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2023թ. հոկտեմբերից նվազել են պատմական առավելագույնից

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2023թ. հոկտեմբերից նվազել են պատմական առավելագույնից

Արմինֆո.Հայաստանի միջազգային համախառն պահուստները (ՄՀՊ) հոկտեմբերից նվազել են պատմական առավելագույն ցուցանիշից, որը նախորդ երկու ամիսներին արձանագրվել էր 4.2 մլրդ դոլարի մակարդակում։ Այսպես, ՄՀՊ-ը, 2023թ. հոկտեմբերին կրճատվելով 8,5% - ով կամ 353 մլն դոլարով (2022թ. հոկտեմբերի 3% անկման դիմաց), կազմել է 3,813 մլրդ դոլար։

Դրան զուգահեռ դանդաղել է նաև տարեկան աճը՝ 13,5% - ից մինչև 5% (կամ 179,7 մլն դոլարով 2023թ. հոկտեմբերին՝ 2022թ. հոկտեմբերի համեմատ)։ Վատթարացել է նաև ՄՀՊ դինամիկան 2023թ.10 ամիսներին՝ 2022թ. 10 ամիսների 12,5% աճից շրադարձ կատարելով դեպի 7,3% անկում կամ, բացարձակ արտահայտությամբ, կրճատվելով 299 մլն դոլարով։ Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։