
Արմինֆո. 2024թ. փետրվարի 4-6-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել հայ-եգիպտական գործարար համաժողով։
Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, գործարար համաժողովին կարող են մասնակցել ներմուծման, արտահանման, ինչպես նաև զբոսաշրջության, դեղագործության, ոսկյա զարդերի արտադրության, շինարարության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների ներկայացուցիչներ։
Նշենք, որ ՀՀ մաքսային ծառայության տվյալներով ՝ 2023 թվականի առաջին կիսամյակում Եգիպտոսից Հայաստան ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը տարեկան կտրվածքով կրճատվել է 46,1% - ով՝ մինչեւ 9,1 մլն դոլար։ հաշվետու ժամանակահատվածում արտահանման տվյալները բացակայում են։ Մինչդեռ, մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում Հայաստանից Եգիպտոս է առաքվել ընդամենը 53.4 հազար դոլարի ապրանք: