Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2023 15:05
Էմմանուիլ Մկրտչյան

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն (ՀԱԱԳ) իր 10-ամյակը դիմավորում է նոր ծառայությամբ

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն (ՀԱԱԳ) իր 10-ամյակը դիմավորում է նոր ծառայությամբ

Արմինֆո.Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն (ՀԱԱԳ) իր 10-ամյակը դիմավորում է նոր՝ թվով երրորդ ծառայությամբ՝ արտահանմանն ուղղված արտադրությունների կազմակերպման և զարգացման համար կապիտալ ներդրումների ֆինանսավորման ապահովագրությամբ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀԱԱԳ-ից, նոր ծառայությունը  նախատեսված է ՀՀ ռեզիդենտ այն ընկերությունների համար, որոնց տարեկան վաճառքից հասույթի առնվազն 20%-ը եղել է արտահանումը: Այս ծառայությունը հնարավորություն է տալիս արտահանողներին ֆինանսական կազմակերպություններից ստանալ առանց գրավի և համեմատաբար ավելի ցածր տոկոսադրույքով ֆինանսավորում մեքենա-սարքավորումների ձեռքբերման կամ կապիտալ ծախսերի իրականացման համար՝ էականորեն նպաստելով նոր արտադրական հզորությունների ձևավորմանը, գործող արտադրական հզորությունների արդյունավետության բարձրացմանը և,  հետևաբար, հիմքեր ստեղծելով արտահանման շարունակականության ապահովման և արտահանման ծավալների աճի համար: ԿԾՖ ապահովագրությամբ ապահովված վարկերը կարող են տրամադրվել մինչև առավելագույնը 5 տարի մարման ժամկետով, իսկ վարկը տրամադրած վարկատուն ապահովագրված է լինելու տրամադրված վարկի մայր գումարի մինչև 90%-ի չափով:

 

ՀԱԱԳ տեղեկատվության համաձայն, 2023 թվականի սեպտեմբերի 31-ի դրությամբ գործակալության կանոնադրական կապիտալը կազմել է 2,6 մլրդ դրամ։ ՀԱԱԳ հիմնադրման  սկզբից առ այսօր շուրջ 250 արտահանողներ ներկայացրել են ավելի քան 1200 դիմումներ, կնքված վկայագրերի մասով ընդհանուր ապահովագրական գումարը կազմել է ավելի քան 120 մլրդ դրամ,  ապահովագրական վճարը կազմել է ավելի քան 1,120 մլրդ  դրամ, և տրամադրվել է շուրջ 725 մլն  դրամի չափով ապահովագրական հատուցում։

 

Նշենք, որ երկրում արտահանման ապահովագրությամբ զբաղվում է Հայաստանի արտահանման ապահովագրական պետական գործակալությունը (ՀԱԱԳ), որը հիմնադրվել է 2013թ. հոկտեմբերի վերջին՝ կառավարության որոշմամբ: Գործակալության հիմնական գործառույթը Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող արտահանողների (փոքր և միջին ձեռնարկություններ) ապահովագրոմն է ֆինանսական ռիսկերից (կորուստներից)՝ այն դեպքերում, երբ օտարերկրյա գնորդը չի կատարում արտահանման պայմանագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները:

 

2016 թվականին գործակալությունը ներդրել է իր երկրորդ ծառայությունը՝ նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրությունը, որը կօգնի արտադրողներին գտնել հիմնադրամներ արտադրությունն ընդլայնելու համար՝ երաշխավորված արտահանման պայմանագրի առկայության պայմանով:

 

ՀԱԱԳ-ում ԱրմԻնֆո-ին հավաստիացրել են, որ մոտ ապագայում գործակալությունը կավարտի արտահանողների համար ապահովագրական գործիքների նոր շարքի մշակումը, որոնց ներդրումը նախատեսվում է 2024 թվականին: