
Արմինֆո.Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Նշված ճանապարհահատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան ՝ միայն հուսինաձնից պաշտպանող թունելներով: Այս պահին ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար", - պարզաբանել է կցորդը։
