Արմինֆո.2023 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մասնակցել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության 10 տարին» խորագրով կոնֆերանսին, որի ընթացքում արժանացել է ՀԱԱԳ-ի «Լավագույն ֆինանսական գործընկեր» մրցանակին:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի և ՀԱԱԳ-ի երկարամյա հաջողված համագործակցությունը սկսվել է դեռևս 2015թ.-ին, և մինչ օրս Բանկը հանդիսանում է ՀԱԱԳ-ի ամենաակտիվ գործընկերը բանկային համակարգում: Համագործակցության ընթացքում Բանկը մեծապես նպաստել և խթանել է ՀԱԱԳ-ի «Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն» և «Արտահանման ապահովագրություն» պրոդուկտների շրջանակում անգրավ ֆինանսավորումների իրականացմանը` փոխանցելով առևտրի ֆինանսավորման ոլորտում կուտակած իր բազմամյա փորձը: Նշված պրոդուկտների շրջանակներում մինչ օրս իրականացվել է 60 մլրդ ՀՀ դրամի չափով շուրջ 1,100 ֆինանսավորման գործարք:
Ավելին, 2023թ.-ին ՀԱԱԳ-ի հետ համատեղ իրականացվել է նաև «Կապիտալ ծախսերի ֆինանսավորման ապահովագրություն» պրոդուկտի ներքո առաջին ֆինանսավորման գործարքը` շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով:
Բանկն առաջինն էր, որ կիրառել է վերոնշյալ երեք պրոդուկտները:
Հաշվի առնելով, որ Բանկը մշտապես կարևորում է հայրենական արտադրանքի արտահանման խթանումը, ուստի շահագրգռված է հետագայում ևս շարունակել խորացնել փոխշահավետ համագործակցությունը ՀԱԱԳ-ի հետ, ինչը թույլ է տալիս արտահանող ընկերություններին տրամադրել անգրավ ֆինանսավորում` նպաստելով ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացմանը:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |