Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023 10:47
Նաիրա Բադալյան

Լարսը փակ է բեռնատարների համար

Լարսը փակ է բեռնատարների համար

Արմինֆո. «Վերին Լարս» հսկիչ անցակետը (վրաց - ռուսական սահման) բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

"Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով էլ փակ է բեռնատարների համար՝ ձյան և մերկասառույցի պատճառով, մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը դեռևս թույլատրված է",- պարզաբանել է նա:

Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ "Կազբեգի" - "Վերին Լարս" մաքսային անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է, որը պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։