
Արմինֆո. «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
"Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է երթեւեկությունը կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար", - պարզաբանել է նա:
Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով ՝ միայն ձնահուսինապաշտպան թունելներով:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ "Կազբեգի" - "Վերին Լարս" անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին գործող միակ անցակետն է, որը պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։