Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023 12:34
Նաիրա Բադալյան

Երկու անգամ մեկ բանի համար պատժու՞մ են. Հարկային հայտարարագրի ուշացման համար Հայաստանում կարող են տուգանք սահմանել եւ զրկել եկամտահարկի փոխհատուցումից

Երկու անգամ մեկ բանի համար պատժու՞մ են. Հարկային հայտարարագրի ուշացման համար Հայաստանում կարող են տուգանք սահմանել եւ զրկել եկամտահարկի փոխհատուցումից

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է դադարեցնել եկամտահարկի գծով փոխհատուցումները ֆիզիկական անձանց, որոնք ուշացրել են եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելը: Փաստաթուղթը դեկտեմբերի 6-ին հրապարակվել է իրավական ակտերի e-draft.am  միասնական պորտալում և դեկտեմբերի 20-ի կեսօրին նախաձեռնությանը դեմ է քվեարկել հարցվածների 87 տոկոսը։

Հիշեցնենք, որ 2023 թվականից Հայաստանում մեկնարկել է ՀՀ բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի փուլային ներդրումը ։ Հայտարարատուն պարտավոր է հայտարարագրի վերջնական տարբերակը հաստատել ՊԵԿ էլեկտրոնային համակարգում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը: Այսօր արդեն սահմանվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.1-րդ հոդվածով սահմանված ժամկետում հայտարարագրեր չներկայացնելու համար պատասխանատվության միջոցներ: Այսպիսով, եթե հայտարարագիրը ժամանակին չի ներկայացվել, նախատեսվում է նախազգուշացում: Եթե հայտարարագիրը ներկայացվում է ավելի քան 30 օր ուշացումով, ապա տուգանքը կարող է լինել նվազագույն աշխատավարձի 5-ապատիկից մինչև հիսնապատիկի չափով: Եվս 30 օր լրանալուց հետո տուգանքի չափը կրկնապատկվում է, կամ, որոշ դեպքերում, կիրառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի սույն հոդվածով սահմանված առավելագույն տուգանքի չափը:

Ինչպես ասվում է ՊԵԿ օրինագծում, եկամտահարկի գումարների փոխհատուցում չի կատարվում, եթե ֆիզիկական անձինք օրենքով սահմանված ժամկետներում հարկային մարմին չեն ներկայացրել տարեկան եկամտահարկի հաշվարկներ (հայտարարագրեր): "Նախագծի ընդունման նպատակն է բարձրացնել հայտարարագրերի ներկայացման կարգապահությունը' սահմանելով համապատասխան իրավական նորմեր' ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համընդհանուր համակարգի ներդրման շրջանակներում", - ասվում է փաստաթղթի բացատրության մեջ: Այս օրինագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի մայիսի 1-ից։

Նախաձեռնությունը բավականին բուռն արձագանք է հարուցել փորձագիտական հանրության շրջանում։ Մասնավորապես, ինչպես ասվում է "Հարկաաատուների իրավունքների պաշտպանություն" հասարակական կազմակերպության հայտարարության մեջ, հերթական անգամ ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթները, (որը, ըստ օրենքի, պետք է զբաղվի երկրի հարկային քաղաքականության մշակմամբ- խմբ.), անցել են ՊԵԿ-ին:

Ինչպես նշում են ՀԿ - ում, ստացվում է կրկնակի պատասխանատվություն նույն արարքի համար. մի դեպքում՝ որպես վարչական իրավախախտում, իսկ մյուս դեպքում՝ հասանելիք դրամական միջոցներից զրկելու տեսքով: Այդ դեպքում, ինչպես վերաբերվել այն սկզբունքին, որը գալիս է դեռևս հռոմեական իրավունքից. <non bis in idem>՝ ոչ ոք չի կարող երկու անգամ նույն տեսակի իրավական պատասխանատվության ենթարկվել նույն իրավախախտման համար, հարցնում են նրանք։

«Գաղտնիք չէ, որ ՊԵԿ-ը շատ դեպքերում ինքն էլ սահմանված ժամկետներում չի կատարում իր գործառույթները: Այս ֆոնին, ինչպես նաև հարկատուների հետ ՊԵԿ-ի գործընկերության մասին հայտարարությունների ֆոնին, առնվազն, տարակուսանք է հարուցում այն, որ ՊԵԿ աշխատակիցներին, չգիտես ինչու, չեն զրկում աշխատավարձից կամ պարգևավճարներից՝ նրանց կողմից թերացումների դեպքում", - ասվում է ՀԿ-ի հայտարարության մեջ: