Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023 12:27
Նաիրա Բադալյան

Երևանի մաքսատունը կաշխատի նաև շաբաթ օրը

Երևանի մաքսատունը կաշխատի նաև շաբաթ օրը

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ պայմանավորված՝ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների և քաղաքացիների հոսքի կտրուկ աճով, մաքսատունը կաշխատի նաև շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն՝ արտաքին տնտեսական գործունեության սպասարկումը և մաքսային ձևակերպումներն ավելի արագ ու պատշաճ կազմակերպելու նպատակով: