Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023 19:50
Ալեքսանդր Ավանեսով

«Վերին Լարս» անցակետը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

«Վերին Լարս» անցակետը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Արմինֆո. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով փոխադրամիջոցների երթևեկությունը: Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանն առընթեր մաքսային կցորդ Վահան Հակոբյանի տարածած հաղորդագրությունում:

Նշված ճանապարհահատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն հուսինապաշտպան թունելներով: Այս պահին ճանապարհը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: