Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023 11:27
Նաիրա Բադալյան

ՊԵԿ. Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 5.2%-ով

ՊԵԿ. Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 5.2%-ով

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737 866, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 435-ով կամ 5.2%-ով: