
Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 2024 թվականին հասարակական տրանսպորտը համալրել 200 նոր ավտոբուսներով։ Այդ մասին դեկտեմբերի 25-ին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
"Մենք շարունակում ենք համալրել հասարակական տրանսպորտի պարկը և նախատեսում ենք մեր երթուղիներին ավելացնել ևս մոտ 200 ավտոբուս ։ Նախատեսվում է նաեւ նոր ավտոբուսային գծերի բացում", - ընդգծել է քաղաքապետը, հավելելով, որ բոլոր փոփոխությունները, որոնք այժմ տեղի են ունենում, մեկ ընդհանուր տրամաբանության մաս են կազմում ՝ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարդկանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու լավագույն պայմաններ ապահովեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ավտոբուսային պարկի համալրման նպատակով մայրաքաղաք է բերվել MAN մակնիշի մեծ դասի (12 մետր երկարությամբ) 87 նոր ավտոբուս: Բացի այդ, գնվել է 150 նոր միջին դասի ավտոբուս (8,5 մետր երկարությամբ)։ Ողջ տեխնիկան արդեն աշխատում է քաղաքային երթուղիներում։