Արմինֆո.Արդշինբանկը հայտարարել է ամանորյա ավանդական կորպորատիվ միջոցառումներից հրաժարվելու որոշման մասին։ Փոխարենը բանկը հատկացված միջոցներով կօգնի բռնի տեղահանված արցախցի 100 ընտանիքի։
Արդշինբանկը տեղեկացնում է. «Այս տարի տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ բանկը և մեզանից յուրաքանչյուրը հրաժարվում են կորպորատիվ միջոցառումներից և աշխատակիցների ամանորյա նվերներից։ Խնայված միջոցները կուղղվեն Արցախից բռնի տեղահանված 100 ընտանիքի ձմռան հիմնական ծախսերը հոգալուն՝ ներառյալ կոմունալ և բնակարանային ծախսերը»:
Արդշինբանկից նշում են, որ օգնության շահառուները ընտրվել են բանկի հաճախորդների՝ ամենաշատ ֆինանսական աջակցության կարիք ունեցողների ցանկից: Բանկում հատկապես ընդգծել են, որ որոշմանը միաձայն կողմ են եղել բոլոր աշխատակիցները։
Այս նախաձեռնությունը համահունչ է Արդշինբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը. բանկը շարունակում է հավատարիմ մնալ իր հանձնառությանը` դրական ներդրում ունենալ համայնքների բարեկեցության մեջ:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |