Արմինֆո. 2023 թ.-ի դեկտեմբերի 25-ից գալիք տարվա հունվարի 30-ը ոսկու գրավով վարկառուները կարող են մասնակցել Արդշինբանկի խաղարկությանը և շահել 100 նվերներից մեկը:
Խաղարկությանը մասնակցում են վարկառուների վարկային պայմանագրերի սերիական համարները: Հաղթողները կընտրվեն օնլայն ծրագրի միջոցով պատահականության սկզբունքով: Խաղարկության ամփոփումը կկայանա հունվարի 31-ին Արդշինբանկի ֆեյսբուքյան էջում օնլայն միացման ժամանակ:
Բոլոր 100 հաղթողների հետ մենք կապ կհաստատենք ակցիայի ավարտից հետո 10 օրվա ընթացքում:
Շահումները կուղարկվեն մասնաճյուղեր մինչև փետրվարի 29-ը:
Ակցիային մասնակցում են Արդշինբանկի բոլոր մասնաճյուղերը բացառությամբ՝ Զվարթնոց, Կասկադ, Հատիս, Բյուզանդ, Նալբանդյան, Վարդանանց և Գլխամաս մասնաճյուղերի:
Արդշինբանկում ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով՝ սպառողական և գյուղատնտեսական նպատակների համար մինչև 600 % վարկ/գրավ հարաբերակցությամբ, 3-60 ամիս մարման ժամկետով:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ՝ https://bit.ly/2zuGZ3B :
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |