Արմինֆո. Կոնվերս Բանկի աշխատակիցներն, ավանդույթի համաձայն, տարին ամփոփել են ամենասիրելի ու սպասված «Դարձիր Ձմեռ պապ» նախագծով: Այն ՀՀ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի պատմության մեջ առաջին խոշոր նախաձեռնություններից է և հաջորդ տարի կնշի 15-ամյակը:
Այս անգամ Բանկի աշխատակիցները Ձմեռ պապ են դարձել Տավուշի մարզի սահմանապահ երկու բնակավայրի առաջին և երկրորդ դասարանցիների համար:
««Դարձիր Ձմեռ պապ» ծրագրի նպատակն է ամանորյա հրաշք պարգևել երեխաներին ու վստահություն, որ միշտ կլինեն մարդիկ, որոնք կաջակցեն ու կլինեն իրենց կողքին: Դրա շրջանակում երեխաները նախապես իրենց ցանկություններն են փոխանցում նամակի տեսքով, իսկ Բանկի աշխատակիցներն իրականացնում են դրանք»,-ասել են Կոնվերս Բանկում՝ հավելելով, որ լավ օրինակը վարակիչ է լինում. այսօր նման նախաձեռնությունները շատ համակիրներ ունեն և իրականացվում են ինչպես տնտեսվարողների, այնպես էլ տարբեր հասարակական կազմակերպությունների ու անհատների նախաձեռնությամբ:
Նշվել է նաև, որ նախագծի շրջանակում երեխաների համար տոնական միջոցառում է կազմակերպվել: Իսկ բնակավայրերի դպրոցներին տրամադրվել են ժամանցային, բակային խաղեր ֆիզկուլտուրայի դասաժամերի անցկացման համար:
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |