Արմինֆո. ԱրարատԲանկը բրիտանական The Global Banking & Finance Review հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում»։ Այս հեղինակավոր մրցանակն ընդգծում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նկատմամբ բանկի հանձնառությունն ու պատասխանատվությունը։
Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով ԱրարատԲանկի իրականացված սոցիալական ծրագրերը, որդեգրած սոցիալական ուղղություններն ու ձեռքբերումները։
«Այս մրցանակը կրթական, առողջապահական և բնպահպանական ոլորտներում ԱրարատԲանկի շարունակական ջանքերի մասին է։ Մենք հավատացած ենք, որ ընկերությունները պարտավոր են նպաստել այն համայնքների բարեկեցությանը, որտեղ գործում են՝ ֆինանսական արդյունքներից զատ գեներացնելով նաև ոչ ֆինանսական արդյունքներ: Սոցիալական նախաձեռնություններն ԱրարատԲանկի կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասն են, և մենք ձգտում ենք մեր գործողությունների միջոցով ստեղծել կայուն և դրական փոփոխություններ։ Շնորհակալ ենք Global Banking and Finance Review ամսագրին մրցանակի համար»,- նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը։
2011 թվականից ի վեր Global Banking and Finance Review-ի մրցանակներն արտացոլում են ֆինանսական համայնքի նորարարությունները, ձեռքբերումները, առաջադեմ և ոգեշնչող փոփոխությունները:
Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առցանց և տպագիր առաջատար ամսագիր է։ Այն ներկայացնում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի նորությունների և արդի թեմաների մասին։ Նշենք, որ հաղթողների ընտրությունն իրականացվել է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև ամսագրի խմբագիրների և ղեկավար աշխատակիցների հետազոտությունների հիման վրա:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |