Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023 16:43
Նաիրա Բադալյան

"Վերին Լարսը" բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

"Վերին Լարսը" բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Արմինֆո. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել Է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

 

<Նշված ճանապարհահատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան ՝ միայն ձնահուսինից պաշտպանող թունելներով: Այս պահին ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար>, - պարզաբանել է նա։

Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ "Կազբեգի" - "Վերին Լարս" անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։