Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024 13:59
Կարինա Մելիքյան

Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են հեռանալ պատմական առավելագույնից

Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են հեռանալ պատմական առավելագույնից

Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) շարունակում են հեռանալ 2023թ. օգոստոսին 4.219 մլրդ դոլարի մակարդակում արձանագրված պատմական առավելագույնից։ Այսպես, ՀՄՊ-ը, 2023թ. նոյեմբերին կրճատվելով 4,7% - ով կամ 177,4 մլն դոլարով (2022թ. նոյեմբերի 3,2% անկման դիմաց), կազմել է 3,635 մլրդ դոլար։ Դրան զուգահեռ խիստ դանդաղել է նաև տարեկան աճը՝ 16,2%-ից մինչեւ 3,3% (կամ 177,4 մլն դոլարով՝ 2022թ. նոյեմբերի համեմատ): Վատթարացել է նաև 2023թ.11 ամիսների ՀՄՊ դինամիկան՝ շրջադարձ կատարելով դեպի 11,6% անկում ՝ 2022թ. 11 ամիսների 8,9% աճից կամ, բացարձակ արտահայտությամբ, կրճատվելով 476.3 մլն դոլարով։ Այդ մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։

Մասնավորապես, 2023թ. նոյեմբերին ՀՄՊ-ի կրճատումը պայմանավորված էր ԱՓԱ-ով արտաքին ակտիվների 3,5% անկմամբ՝ մինչև 3,628 մլրդ դոլար, ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 86%, մինչև 7,2 մլն դոլար անկման պայմաններում, մինչդեռ, մեկ տարի առաջ դիտվում էր առաջինների 3,3% անկում ՝ երկրորդների 22% աճի դեպքում։ Հարկ է նշել, որ ԱՓԱ-ով արտաքին ակտիվները նույնպես նվազել են պատմական առավելագույնից (2023թ. օգոստոսին՝ 4.216 մլրդ դոլար), իսկ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժինը չափազանց հեռու է 2021թ. օգոստոսի 178.2 մլն դոլարի ռեկորդային մակարդակից։

2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՄՊ դինամիկային համանման վատթարացել է ԱՓԱ-ով արտաքին ակտիվների թրենդը՝ շրջադարձ կատարելով դեպի 11,7% անկում ՝ 2022թ.11 ամիսների 9,3% աճից, իսկ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժինը, ընդհակառակը, աճել է 17,2% - ով՝ հաղթահարելով նախորդ տարվա 29,4% անկումը։

Տարեկան կտրվածքով (2023թ. նոյեմբերին՝ 2022թ. նոյեմբերի նկատմամբ) ԱՓԱ-ով արտաքին ակտիվների վերընթաց դինամիկան պահպանվել է, սակայն տեմպերը դանդաղել են՝ 17,8% - ից մինչեւ 3,8%, ինչին զուգահեռ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի անկումն արագացել է՝ 61,3%-ից մինչեւ 69%։