Հինգշաբթի, 4 Հունվարի 2024 11:03
Ալեքսանդր Ավանեսով

Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում ծանոթացել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին

Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում ծանոթացել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Կառավարության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022թ. մայիսին:

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Ստեփանավանի N1 վարժարանի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքներին, որի համար հատկացվել է ավելի քան 173 մլն դրամ: Շրջայցի ընթացքում վարչապետն արձանագրել է տարբեր խնդիրներ և պատասխանատուներին հանձնարարել դրանք շտկել սեղմ ժամկետներում:

Կառավարության ղեկավարն այցելել է Մեդովկա բնակավայր, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել է նոր կառուցված մոդուլային հիմնական դպրոցում իրականացված աշխատանքներին: Այստեղ ևս Նիկոլ Փաշինյանն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ: Վարչապետն այստեղ հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Սիրելի աշակերտներ, Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, բայց ես դեռ չեմ շնորհավորում դպրոցի առիթով, որովհետև որակի հետ կապված խնդիրներ եմ տեսնում: Այս պահի դրությամբ երեք տեղ ենք գնացել և երեքում էլ որակի հետ կապված խնդիր ունենք: Ես չեմ պատկերացնում կոմպրոմիս որակի հետ: Եվ այս օբյեկտներն էլ չեն կարող ընդունվել և վճարվել՝ մինչև մեր ստանդարտին համապատասխան չլինեն: Ընդ որում՝ ի՞նչ ենք անում, մտնում ենք 10-15 րոպե մի տեղ, նայում, եթե վիզուալ առաջին հայացքից բան է երևում, դա նշանակում է, որ խորքում ավելի մեծ պրոբլեմներ կան: Այստեղ ես խնդիր եմ տեսնում, պարոն Ղուլարյան, մեր ծրագրերի կառավարման հետ կապված: Որ կողմ նայում եմ՝ պրոբլեմ կա: Մենք չենք կարող երեխաների առաջ կանգնել, երեխաների աչքերի մեջ նայել, ասել՝ դպրոցը կառուցել ենք, շնորհավոր, գնացինք: Դպրոցը չենք կառուցել: Սա, կներեք արտահայտությանս, կիսատ աշխատանք է: Եվ ես այս պահին այլ բան ասելու առիթ չեմ տեսնում: Պետք է որակի հետ կապված խնդիրը լուծվի: Կառավարությունից մարդ չի՞ գալիս, մարզպետարանից մարդ չի՞ գալիս, Քաղաքաշինության կոմիտեից մարդ չի՞ գալիս, այստեղ հսկող չկա՞: Ենթադրենք, մենք չէինք գալիս, հետևողական չէինք լինում, ի՞նչ վիճակում էր այս դպրոցը երեխաներին հանձնվելու: Որտեղ նայում եմ, կարծես շինարարն ամեն տեղից ցանկացել է 1000 դրամ տանել: Չի կարելի այդպես աշխատել: Սա վերաբերմունք չէ: Ատկա՞տ ենք մենք ուզում շինարարից, մեզ փո՞ղ է տալիս: Ինչո՞ւ այդ մարդիկ իրենց գործը չեն անում: Դժգոհ եմ: Եվ սա Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատվությունն է, տեխհսկողի պատասխանատվությունը»:

Դպրոցում սովորում է ավելի քան 50 աշակերտ, սակայն այն նախատեսված է 144 աշակերտի համար: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020թ. նոյեմբերին: Տաշիրում վարչապետը ծանոթացել է բժշկական կենտրոնի շինարարության ընթացքին: Կառավարությունը 30 մահճակալ հզորությամբ բժշկական կենտրոնի կառուցման համար հատկացրել է 1 մլրդ 697 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022թ. հոկտեմբերին, նախատեսվում է ավարտել 2025-ին:

Նիկոլ Փաշինյանը եղել նաև Հագվի բնակավայրում, որտեղ ևս կառուցվել է հիմնական դպրոցի տիպային (մոդուլային) շենք: 144 տեղ հզորությամբ դպրոցի կառուցման արժեքը կազմել է ավելի քան 780 մլն դրամ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2020թ․նոյեմբերին։ Դպրոցն ունի կահավորված խաղահրապարակ, արևային ֆոտովոլտային կայան։ Իրականացվել են նաև բարեկարգման և ցանկապատման աշխատանքներ։ Վարչապետը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին նոր դպրոցի առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկուշաբթի օրվանից աշակերտները կհաճախեն նորակառույց դպրոց, բայց Կառավարությունը չի համարի, որ աշխատանքներն ավարտել են:

«Կարծում եմ, որ ընդհանրապես մեր կյանքում, և հատկապես՝ դպրոցներում, պաթոսը պետք է մի փոքր թուլացնենք և կենտրոնանանք գործի և աշխատանքի վրա, որովհետև երբեմն մենք էլ չենք նկատում, որ պաթոսն օգտագործվում է չարված աշխատանքը ծածկելու համար: Իսկ մեզ պետք է կենտրոնանալ աշխատանքի վրա և դուրս գալ այս կիսակատարության ռեժիմից, որովհետև կիսակատարությունը կարծես շարունակում է մնալ մեր հիմնական գործելակերպը: Այս շենքը երեխաների և ուսուցիչների համար է կառուցված, և ամեն ինչը պետք է հարմարեցվի նրանց: Կարևոր է, թե ինչ է լինելու դասասենյակներում: Այս շենքը դեռ կիսատ է, թերություններ ունի, գույքը ճանապարհին է, դեռ պետք է ապրեցնեք: Մենք ընդամենը, այսպես ասած, հողը վարած կամ կիսավարած տվել ենք ձեզ, դուք պիտի ցանեք, դուք պիտի մշակեք, դուք պիտի բերքը հավաքեք և իհարկե, նաև երկիրը և պետությունը պետք է այդ բերքը հավաքի: Իրականում այդքան էլ լավ օրից չէ, որ որոշել եմ՝ որտեղ դահլիճ, դպրոց կառուցվի՝ պետք է անպայման գնամ, տեսնեմ, որովհետև զգում եմ, եթե չգնամ, տեսնեմ, այնպես չէ, որ իմ գնալ, տեսնելով կատարելության կհասնենք, բայց առնվազն իմ չգնալ, չտեսնելով կատարելության ճանապարհներին հաստատ կմոլորվենք: Ձևին ավելի շատ ենք ուշադրություն դարձնում, քան բովանդակությանը: Եվ ես չեմ կարող ուղղակի չնկատելու տալ, որ այսպես է: Մեդովկայի դպրոցի համեմատ այստեղից տպավորությունը մի փոքր ավելի լավ է, բայց թերությունները բազմաթիվ են: Ք՞իչ ենք ֆինանսավորում: Եթե քիչ ենք ֆինանսավորում, իմանանք քիչ ենք ֆինանսավորում: Այս դպրոցի համար 780 մլն դրամ է հատկացվել: Այս կիսակատարության ռեժիմից պետք է դուրս գալ, այս պաթոսը պետք է հաղթահարել: Նոր տարին վերջացավ երեկ, կենացներն ավարտվեցին, այժմ պետք է անցնել գործի»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ տեսչական ստուգումներ են իրականացվում և տեսանելի է, որ դպրոցներում ուսումնառության վիճակն այդքան էլ լավ չէ: Իհարկե, դա կապված է նաև շենքային պայմանների հետ: «Մեր երեխաներին պետք է ճիշտ ուղերձ տալ: Երեխան պետք է առաջին հերթին զգա հարգանք իր նկատմամբ: Պետք չէ իր գլխին ճառ կարդալ: Երբ մենք ճիշտ ճարտարապետություն դնենք և՛ քաղաքաշինական, և՛ բովանդակային, և՛ կրթական, երեխան ուզած-չուզած լավ պիտի սովորի: Միջավայր պետք է ձևավորել: Շատ եմ ուզում դիմել նաև մեր ուսուցիչներին: Ուսուցչի դերն առանցքային է: Այսինքն՝ եթե ուսուցիչն այս տրամաբանության մեջ չեղավ, մենք խնդիրներ կունենանք»: Վարչապետը պատասխանատուներից պահանջել է լինել հետևողական և բոլոր խնդիրներին տալ համապատասխան լուծում:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցների նոր մարզադահլիճների պայմաններին: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022թ. հունիսին։ N 27 դպրոցի մարզադահլիճի կառուցման արժեքը կազմել է 83 մլն դրամ, իսկ թիվ 23 դպրոցի մարզադահլիճի համար պետբյուջեից հատկացվել է 251 մլն 802 հազար դրամ: Վարչապետը Վանաձորում ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԻԻՀ մաքսատան ղեկավար. ԵԱՏՄ շրջանակներում Իրանի արտահանման ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանին, Հայաստանին եւ ՂազախստանինԻԻՀ մաքսատան ղեկավար. ԵԱՏՄ շրջանակներում Իրանի արտահանման ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանին, Հայաստանին եւ Ղազախստանին
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի առաջին շաբաթում պասիվ էրՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի առաջին շաբաթում պասիվ էր
11 ամսում Հայաստանում գինու արտադրությունը կրճատվել է 27,1% - ով՝ կոնյակի արտադրության 4,9% աճի դեպքում11 ամսում Հայաստանում գինու արտադրությունը կրճատվել է 27,1% - ով՝ կոնյակի արտադրության 4,9% աճի դեպքում
Մինչև 2024 թվականի դեկտեմբեր արդյունաբերական հատվածի աճն արագացել էՄինչև 2024 թվականի դեկտեմբեր արդյունաբերական հատվածի աճն արագացել է
Ֆինանսների նախարարությունը կրճատում է զինծառայողների բնակարանային ապահովման գծով պետական գանձարանի ծախսերըՖինանսների նախարարությունը կրճատում է զինծառայողների բնակարանային ապահովման գծով պետական գանձարանի ծախսերը
2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնաճ ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնաճ ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 9,4%-ից հասնելով 7,4%-իՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է՝ 9,4%-ից հասնելով 7,4%-ի
Հայաստանում գործազրկության մակարդակը մեկ տարում 12%-ից հասել է 13,3%-իՀայաստանում գործազրկության մակարդակը մեկ տարում 12%-ից հասել է 13,3%-ի
Հայաստանի արհմիությունների ղեկավար. Աշխատաժամանակի կրճատումը կամ ավելացումը չի ազդի երկրի տնտեսական աճի վրաՀայաստանի արհմիությունների ղեկավար. Աշխատաժամանակի կրճատումը կամ ավելացումը չի ազդի երկրի տնտեսական աճի վրա
Փաշինյանը հայտարարել է վերջին 7 տարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ուղևորահոսքի 400 տոկոս աճի մասինՓաշինյանը հայտարարել է վերջին 7 տարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ուղևորահոսքի 400 տոկոս աճի մասին
«Մայլեռ» ընկերությունը 2025 թվականին նախատեսում է 12 մլրդ դրամ  ներդնել Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային մարզահամալիրի զարգացման համար«Մայլեռ» ընկերությունը 2025 թվականին նախատեսում է 12 մլրդ դրամ  ներդնել Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային մարզահամալիրի զարգացման համար
Համաշխարհային բանկը Հայաստանին կաջակցի ջրային ոլորտի նոր ծրագրի իրականացման գործումՀամաշխարհային բանկը Հայաստանին կաջակցի ջրային ոլորտի նոր ծրագրի իրականացման գործում
2024 թվականին «Սյունիք» օդանավակայանից 71 չվերթ է իրականացվել Երևան-Կապան - Երևան ուղղությամբ2024 թվականին «Սյունիք» օդանավակայանից 71 չվերթ է իրականացվել Երևան-Կապան - Երևան ուղղությամբ
Դավիթ Խուդաթյանը ՝ ատոմակայանի կառուցման մասին. մենք դիտարկում ենք ոչ միայն ՌԴ-ի և ԱՄՆ-ի, այլև այլ երկրների  առաջարկներԴավիթ Խուդաթյանը ՝ ատոմակայանի կառուցման մասին. մենք դիտարկում ենք ոչ միայն ՌԴ-ի և ԱՄՆ-ի, այլև այլ երկրների  առաջարկներ
Պետական վերահսկողական ծառայության կողմից պետբյուջեում վերականգնված միջոցների ծավալներն աճել են 100 անգամ. Ռոմանոս ՊետրոսյանՊետական վերահսկողական ծառայության կողմից պետբյուջեում վերականգնված միջոցների ծավալներն աճել են 100 անգամ. Ռոմանոս Պետրոսյան
Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 10,1 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Երևանում էներգաարդյունավետության ծրագրի համարԵվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 10,1 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Երևանում էներգաարդյունավետության ծրագրի համար
"Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2031 թվականի վերջին
ՀԿԵ. Անցած տարի Հայաստանում արձանագրվել է երկաթուղով ուղևորահոսքի 4,6 տոկոս աճՀԿԵ. Անցած տարի Հայաստանում արձանագրվել է երկաթուղով ուղևորահոսքի 4,6 տոկոս աճ
2024 թվականին Հայաստանի պետական գանձարան 224 մլրդ դրամ պակաս եկամուտ է մուտքագրվել2024 թվականին Հայաստանի պետական գանձարան 224 մլրդ դրամ պակաս եկամուտ է մուտքագրվել
Պետությունը կաջակցի անհուսալի վարկեր ունեցող վարկառուներինՊետությունը կաջակցի անհուսալի վարկեր ունեցող վարկառուներին
Կիրանցում կադաստրային քարտեզը փոխվել է. Կոմիտեի ղեկավարը չի մեկնաբանել սահմանազատման հանձնաժողովի գործողություններըԿիրանցում կադաստրային քարտեզը փոխվել է. Կոմիտեի ղեկավարը չի մեկնաբանել սահմանազատման հանձնաժողովի գործողությունները
Ուզում ես ապրել կենտրոնում՝ վճարիր ավելին․անշարժ գույքի հարկի նոր դրույքաչափերը 2026 թվին ամբողջությամբ կաշխատենՈւզում ես ապրել կենտրոնում՝ վճարիր ավելին․անշարժ գույքի հարկի նոր դրույքաչափերը 2026 թվին ամբողջությամբ կաշխատեն
Հայաստանի միջազգային համախառն պահուստները մինչեւ 2024թ. դեկտեմբեր կրճատվել են տարեկան 2,8%-ով՝ միչեւ 3,533 մլրդ դոլարՀայաստանի միջազգային համախառն պահուստները մինչեւ 2024թ. դեկտեմբեր կրճատվել են տարեկան 2,8%-ով՝ միչեւ 3,533 մլրդ դոլար
Հայաստանում բնակարաններին առնչվող գործարքների թիվն աճել է մոտ 13 տոկոսովՀայաստանում բնակարաններին առնչվող գործարքների թիվն աճել է մոտ 13 տոկոսով
Հնարավորությունների «պատուհանը» փակ է. Կադաստրի կոմիտեի ղեկավարը կոչ է արել գումար չծախսել ինքնակամ շինությունների վրաՀնարավորությունների «պատուհանը» փակ է. Կադաստրի կոմիտեի ղեկավարը կոչ է արել գումար չծախսել ինքնակամ շինությունների վրա
Տնկվել է Արդշինբանկի անվանական անտառըՏնկվել է Արդշինբանկի անվանական անտառը
2024 թվականին Հայաստանում իրականացվել են 59 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր2024 թվականին Հայաստանում իրականացվել են 59 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր
Առողջության համապարփակ ապահովագրությունը Հայաստանում կապահովի միանման ծածկույթ բոլոր ապահովագրված անձանց համար. օրինագիծԱռողջության համապարփակ ապահովագրությունը Հայաստանում կապահովի միանման ծածկույթ բոլոր ապահովագրված անձանց համար. օրինագիծ
 UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում
4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել
2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն
ՌԴ ԱԳՆ. ԵԱՏՄ-ը դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր խաղացողՌԴ ԱԳՆ. ԵԱՏՄ-ը դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր խաղացող
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2024 թվականի վերջին շաբաթում աչքի է ընկել որոշակի ակտիվությամբՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2024 թվականի վերջին շաբաթում աչքի է ընկել որոշակի ակտիվությամբ
Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներինՈր տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներին
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համարԿոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
ՀԿԵ-ն և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» համագործակցության համաձայնագիր են կնքելՀԿԵ-ն և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» համագործակցության համաձայնագիր են կնքել
ԵՏՀ նախարար. ԵՏՀ նախարար. "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնության շրջանակում նախատեսվում է ավելացնել "Հյուսիս-Հարավ" ՄՏՄ-ի թողունակությունը
Հայաստանի իշխանությունները կկրճատվեն Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում փոխհատուցումների չափը, ինչպես նաև կկրճատեն շահառուների շրջանակըՀայաստանի իշխանությունները կկրճատվեն Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում փոխհատուցումների չափը, ինչպես նաև կկրճատեն շահառուների շրջանակը
Կառավարությունը սահմանել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքԿառավարությունը սահմանել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք
Հայաստանը փոփոխություն է կատարում Կապսի ջրամբարի կառուցման վերաբերյալ KFW-ի հետ վարկային համաձայնագրումՀայաստանը փոփոխություն է կատարում Կապսի ջրամբարի կառուցման վերաբերյալ KFW-ի հետ վարկային համաձայնագրում
Հայաստանը կմիանա արհեստական բանականության վերաբերյալ առաջին միջազգային փաստաթղթինՀայաստանը կմիանա արհեստական բանականության վերաբերյալ առաջին միջազգային փաստաթղթին
Հայաստանը ԵՄ-ից 12.9 մլն եվրո դրամաշնորհ կստանա միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտ­պանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուց­վածք­ների ամրապնդման համարՀայաստանը ԵՄ-ից 12.9 մլն եվրո դրամաշնորհ կստանա միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտ­պանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուց­վածք­ների ամրապնդման համար
Հայաստանը փոփոխություն է կատարում ԿԶԵՀ-ի հետ վարկային համաձայնագրում ՝ Քաջարանի թունելի կառուցման նախագծի համար արտամրցութային գնման ընթացակարգեր իրականացնելու նպատակովՀայաստանը փոփոխություն է կատարում ԿԶԵՀ-ի հետ վարկային համաձայնագրում ՝ Քաջարանի թունելի կառուցման նախագծի համար արտամրցութային գնման ընթացակարգեր իրականացնելու նպատակով
ՀԷՑ. 2025 թվականին Հայաստանի վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի  սակագինը չի փոխվիՀԷՑ. 2025 թվականին Հայաստանի վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի  սակագինը չի փոխվի
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության ներդրումային ծրագրին
Երեւանի քաղաքապետ. Շարունակելու ենք տրանսպորտի ոլորտի սուբսիդավորումը, բայց դա հղի չի լինի ռիսկերով՝ այլ ծրագրերի չիրականացման համատեքստումԵրեւանի քաղաքապետ. Շարունակելու ենք տրանսպորտի ոլորտի սուբսիդավորումը, բայց դա հղի չի լինի ռիսկերով՝ այլ ծրագրերի չիրականացման համատեքստում
ACSES. Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ արտաքին առեւտուրը կարող է աճել 2-2,4 մլրդ դոլարովACSES. Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ արտաքին առեւտուրը կարող է աճել 2-2,4 մլրդ դոլարով
Էկոնոմիկայի նախարարը տեքստիլ արդյունաբերության խնդիրներն ու հնարավորությունները քննարկել է ոլորտի ներկայացուցիչների հետԷկոնոմիկայի նախարարը տեքստիլ արդյունաբերության խնդիրներն ու հնարավորությունները քննարկել է ոլորտի ներկայացուցիչների հետ
Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի
ԵՏՀ ղեկավար. Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս Իրանի հետ համաձայնագիրն ուժի մեջ կմտնիԵՏՀ ղեկավար. Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս Իրանի հետ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի
Ինչ փոփոխություններ են սպասվում 2025 թվականինհի հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացումԻնչ փոփոխություններ են սպասվում 2025 թվականինհի հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում
ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր և արտացոլում էր հունվարյան իմ ուղերձում ուրվագծված ընթացիկ ուղղությունները. ՓաշինյանԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր և արտացոլում էր հունվարյան իմ ուղերձում ուրվագծված ընթացիկ ուղղությունները. Փաշինյան
«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում
Արդշինբանկը կրկին ճանաչվել է Տարվա փրայվիթ բանկ և Տարվա մանրածախ բանկ Global Banking and Finance Awards  ամսագրի վարկածովԱրդշինբանկը կրկին ճանաչվել է Տարվա փրայվիթ բանկ և Տարվա մանրածախ բանկ Global Banking and Finance Awards  ամսագրի վարկածով
Պուտին. Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ համակողմանի ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմամբՊուտին. Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ համակողմանի ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմամբ
Ժամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան բնական գազի մատակարարումըԺամանակավորապես կդադարեցվի Վրաստանի տարածքով Հայաստան բնական գազի մատակարարումը
Աշխատանքային օրվա կրճատումը ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար. Աշխատանքային օրվա կրճատումը ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար. "Մանթաշյանց" գործարարների միություն
Դեկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը կազմել է 341 մլրդ դրամԴեկտեմբերի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը կազմել է 341 մլրդ դրամ
Բրիտանական Express UK պարբերականը Հայաստանը համարել է մշակութային զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկըԲրիտանական Express UK պարբերականը Հայաստանը համարել է մշակութային զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը
Ամունդի-Ակբան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանըԱմունդի-Ակբան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
10.01.2025
RUB3.890.01
USD396.84-0.01
EUR408.820.02
GBP487.910.66
CAD275.49-0.05
JPY25.10-0.02
CNY54.12-0.01
CHF434.13-0.87