
Արմինֆո. Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 4-ի նիստում։
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը 2018 թվականին զբաղեցրել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը: Խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ պատգամավոր է դարձել "Իմ քայլը" դաշինքից ։ 2020 թվականի դեկտեմբերի 8-ին նա վայր է դրել պատգամավորական մանդատը և դեկտեմբերի 17-ին նշանակվել Լոռու մարզի ղեկավար։
