
Արմինֆո. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 4-ի նիստում։
Հիշեցնենք, որ Ղուլարյանը կոմիտեի ղեկավար էր նշանակվել 2021 թվականի հունվարի 27-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր գերատեսչության փոխնախագահի, Տավուշի մարզպետի պաշտոնները։
