
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Նանե Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Վարչապետի այլ որոշումներով Արսեն Խաչատրյանը և Բագրատ Սողոմոնյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալներ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
