Արմինֆո.Առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առեւտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա: Մրցույթում հաղթած անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր: Այդ մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
ԱԺ հաղորդագրության համաձայն, կառավարության հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումներն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի նիստում:
Անմաքս առեւտրի խանութների կազմակերպման գործունեության եւ մատուցվող ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաեւ մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակներով նախատեսվում է նմանատիպ խանութների կազմակերպման համար նախաորակավորված իրավաբանական անձանց ընտրությունը եւ համապատասխան ռեեստրում ներառումն իրականացնել մրցութային կարգով: Առաջարկվում է անմաքս առեւտրի խանութների պարտավորությունների մեջ լրացնել նախաորակավորման ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարումը, լրացնել իրավաբանական անձանց կողմից մաքսային մարմին ներկայացվող` համապատասխան ռեեստրում ընդգրկվելու դիմումի մեջ պարունակվող տեղեկությունները:
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |