Արմինֆո. Առաջիկայում ՀՀ Ազգային Ժողով կներկայացվի կենսաթոշակային ապահովության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ: Այդ մասին հունվարի 10-ին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ օրենսդրական բարեփոխումների հիմնական գաղափարն այն է, որ կենսաթոշակառուները հնարավորինս երկար մնան աշխատաշուկայում: Ներկայում շուրջ 9 հազար թոշակառու շարունակում է աշխատել՝ ստանալով 300 հազար դրամ և ավելի աշխատավարձ: Հիմնականում, նրանք բարձր արտադրողունակությամբ աշխատակիցներ են, որոնց հեռանալը աշխատաշուկայից կարող է բացասաբար անդրադառնալ այս կամ այն ոլորտի զարգացման վրա։ "Ամսական 300 հազար դրամ աշխատավարձ ստացող կենսաթոշակային տարիքի անձը, հնարավոր է, կենսաթոշակի կարիք չունի, սակայն հետագայում նա ավելի բարձր կենսաթոշակ կստանա, ինչը կարեւոր է", - ընդգծել է նախարարը:
Ավելի վաղ Մկրտչյանը հաղորդել էր, որ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կփոխվի կենսաթոշակների հաշվարկման համակարգը։ <Նախ, կչեղարկվի նվազագույն կենսաթոշակը, որն այժմ կազմում է 36 հազար դրամ։ Երկրորդ, աշխատանքային ստաժի առաջին 10 տարիների հաշվեգրումները հավասարեցվում են հետագա տարիների հետ>, - նշել էր Մկրտչյանը։ Այժմ ստաժի առաջին 10 տարիների համար հաշվարկվում է 950 - ական դրամ, իսկ հետագա տարիների համար՝ 500-ական դրամ։ Աճող գործակիցը, ընդհակառակը, հիմնվել է ոչ թե առաջին 10, այլ լրացուցիչ տարիների ստաժի վրա։ "Սա պետք է խրախուսի տարեց անձանց, որպեսզի նրանք սկսեն ցանկություն հայտնել ավելի երկար մնալ աշխատաշուկայում", - պարզաբանել է նախարարը: Նա հավելել է, որ հնարավոր կլինի հետաձգել կենսաթոշակի անցնելը որոշակի ֆինանսական արտոնությունների
RUB | 4.20 | -0.01 |
USD | 388.01 | 0.00 |
EUR | 418.24 | 1.13 |
GBP | 486.25 | 1.35 |
CAD | 283.61 | 1.34 |
JPY | 24.91 | -0.06 |
CNY | 53.71 | 0.02 |
CHF | 427.94 | 0.95 |