Հինգշաբթի, 11 Հունվարի 2024 14:30
Նաիրա Բադալյան

2023 թվականին պետությունը 52 մլրդ դրամ է վերադարձրել "հիպոթեքայիններին. ՊԵԿ նախագահ

2023 թվականին պետությունը 52 մլրդ դրամ է վերադարձրել "հիպոթեքայիններին. ՊԵԿ նախագահ

Արմինֆո. 2023 թվականին պետությունը "հիպոթեքայիններին" վերադարձրել է 52 մլրդ դրամի եկամտահարկ։ Հունվարի 11-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հաղորդել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, համեմատության համար նշելով,  որ 2017 թվականին ցուցանիշը կազմել է մոտ 4 մլրդ դրամ։

 

Բադասյանի ասելով՝ ընթացիկ տարում, ինչպես սպասվում է, ցուցանիշը կհասնի մոտ 80 մլրդ դրամի: Նա  նշել է, որ տարեցտարի աճող վճարումները հնարավոր են դարձել պետական գանձարանի եկամուտների ավելացման շնորհիվ: Այլապես կառավարությունը ծրագրի գործողությունը կասեցնելու կամ ավելի խիստ սահմանափակումներ մտցնելու որոշում կկայացներ, նշել է նա։

 

Այսպես, նախորդ տարի հարկային եկամուտներն աճել են 295,9 մլրդ դրամով կամ 15,4 տոկոսով՝ մինչև 2 տրլն 221,9 մլրդ դրամ։ Աճել են բոլոր տեսակի հարկերը, բացի մեկից՝ ռոյալթիներից (բնական ռեսուրսների մշակման իրավունքի վարձավճար)։ Այդ գծով եկամուտները նվազել են մետաղների միջազգային գների անկման պատճառով։