
Արմինֆո.2024 թվականին Հայաստանում կշարունակվի մինչև 1941 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված քաղաքացիներին ԽՍՀՄ Խնայբանկի հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու գործընթացը: Համապատասխան որոշումն ընդունվել է հունվարի 11-ին ՀՀ կառավարության նիստում:
Դրամական ավանդների դիմաց փոխհատուցում կստանան նաև 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանի սահմանամերձ համայնքներում գրանցված այն անձինք, ովքեր մասնակցել են երկրի պաշտպանության մարտական գործողություններին կամ որոնց հողերը չեն օգտագործվում մարտական գործողությունների պատճառով: Որոշումը կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սոցիալական այլ խմբերի վրա՝ սահմանված կարգով: