Ուրբաթ, 12 Հունվարի 2024 14:20
Նաիրա Բադալյան

Ողջ տեղեկատվությունը՝ մեկ հարթակում. ՊԵԿ-ը կգործարկի տեղեկատվական-վերլուծական հարթակ

Ողջ տեղեկատվությունը՝ մեկ հարթակում. ՊԵԿ-ը կգործարկի տեղեկատվական-վերլուծական հարթակ

Արմինֆո. Ի աջակցություն արտահանողին/ներմուծողին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է 2024 թվականին գործարկել տեղեկատվական-վերլուծական հարթակ: Այդ մասին հունվարի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը։

 

"Այդ հարթակի միջոցով ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, այդ թվում՝ սկսնակ, ինչպես նաև ցանկացած քաղաքացի կարող է հասանելի տեղեկատվություն ստանալ ներմուծման և արտահանման շրջանակներում ցանկացած գործընթացի մասին", - ասել է Թամազյանը:

 

Այլ կերպ ասած, հարկային-մաքսային գերատեսչության ներկայացուցչի ասելով, եթե քաղաքացին ցանկանում է ապրանք ներմուծել ՀՀ, ապա նա կարիք չի ունենա իմանալ նույնիսկ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ ՝ ապրանքների դասակարգիչ, որն օգտագործվում է հայտարարատուների և մաքսային տեսուչների կողմից): Նա կարող է ստանալ ապրանքի ներմուծման և արտահանման հետ կապված իրավակարգավորումների, անհրաժեշտ թույլտվությունների, դրույքաչափերի, վճարման ենթակա գումարների և այլնի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը միայն տվյալ ապրանքի անվանումը մուտքագրելու միջոցով: