Երկուշաբթի, 15 Հունվարի 2024 11:53
Նաիրա Բադալյան

ՀՀ վարչապետ. 2024 թվին համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն աճում են

ՀՀ վարչապետ. 2024 թվին համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն աճում են

Արմինֆո.Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն աճում են 2024թ. հունվարի 1-ից: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:

 

«Նվազումը միայն Երեւանի եւ Ծաղկաձորի դեպքում է, որտեղ սեփական եկամուտների պոտենցիալն էականորեն մեծ է:  Անկախ սրանից, մենք կոնկրետ ծրագրերով համաչափ աջակցում ենք նաեւ Երեւանին ու Ծաղկաձորին, այդ թվում՝ սեփական եկամուտների աճն ապահովելու հարցում», - նշել է նա: