
Արմինֆո.Հայաստանում մաքսային և հարկային ծառայությունների համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում կարող են ներգրավվել մասնագետներ կադրերի ռեզերվից։ Ազգային ժողովի հունվարի 15-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են "Հարկային ծառայության մասին" եւ "Մաքսային ծառայության մասին" օրենքներում փոփոխությունները:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանի խոսքով՝ ներկայացված փաթեթը ՊԵԿ-ը նոր կադրերով համալրելու բարեփոխումների մի մասն է: Նախատեսվում է, մասնավորապես, որ վերապատրաստում անցած և համապատասխան հավաստագիր ստացած անձանց կողմից թափուր տեղեր զբաղեցնելու համար թեկնածուներ չհայտնվելու դեպքում այդ պաշտոնը կարող է զբաղեցնել կադրերի ռեզերվում գտնվող անձը, որի հետ կկնքվի ժամանակավոր աշխատանքային պայմանագիր: Սմբատյանը նաև հաղորդել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից հետո թափուր պաշտոնների առկայության դեպքում դրանք կարող են զբաղեցնել համապատասխան կրթություն և աշխատանքային փորձ ունեցող քաղաքացիական ծառայողները, որոնց հետ ևս կկնքվի ժամանակավոր պայմանագիր ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
Դրանով իսկ, ինչպես նշել է ՊԵԿ փոխնախագահը, կկարգավորվեն հարկային և մաքսային ծառայություններում թափուր պաշտոնները ժամանակավորապես զբաղեցնելիս ծագող իրավահարաբերությունները: Թափուր և ժամանակավորապես թափուր պաշտոններ զբաղեցնողները կհամարվեն մաքսային կամ հարկային ծառայողներ: