
Արմինֆո.Հայաստանում քաղաքացիները կկարողանան անձնական եկամուտների մասին հարկային հայտարարագիր ներկայացնել ինչպես բջջային, այնպես էլ WEB հավելվածի միջոցով: Հունվարի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ Աշոտ Մուրայանը։
Նրա հավաստմամբ, WEB հավելվածը պատրաստ կլինի ս. թ. մարտին, իսկ ավելի ուշ ՝ բջջային տարբերակը։
Գործընթացը, ՊԵԿ ներկայացուցչի ասելով, կտևի մի քանի րոպե. հայտարարագրման համակարգում յուրաքանչյուր ֆիզիկական անձ կունենա նույնականացված հաշիվ: Հայտարարատուն, հարկային մարմնի կողմից տրամադրված նույնականացման տվյալներով մուտք գործելով հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, կկարողանա ստուգել իր համար նախապես լրացված հայտարարագիրը, անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ և լրացումներ, որից հետո հայտարարագրի վերջնական տարբերակը հաստատել էլեկտրոնային ստորագրությամբ մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը:
Տվյալները կձևավորվեն Պետեկամուտների կոմիտեի կողմից տվյալների բազայում առկա տեղեկությունների հիման վրա (Աշխատավարձային պատմություն, բոլոր հարկային գործակալների կողմից վճարված եկամուտներ): Հարկային մարմինների համար աղբյուր կարող են լինել նաև երրորդ անձինք.Դա միջազգային փոխանակումն է, հարցումները, հարցաքննությունները,փորձագետները: