Երեքշաբթի, 16 Հունվարի 2024 13:40
Նաիրա Բադալյան

Փաշինյանը հետաքրքիր է համարում Հայաստանում փոքր միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը

Փաշինյանը հետաքրքիր է համարում Հայաստանում փոքր միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

 

Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են 2023թ. կոմիտեի կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման աշխատանքներն՝ ուղղված բնակչության, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության ապահովմանը, իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից բնակչության ու շրջակա միջավայրի պաշտպանությանը:

 

Նշվել է, որ միջուկային տեղակայանքների նկատմամբ վերահսկողության շրջանակում շարունակվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման և 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման միջոցառումները: Իրականացվել են ստուգայցեր, վերլուծվել են հաշվետվությունները, ուսումնասիրվել են անվտանգության համար կարևոր համակարգերի մոդիֆիկացիաների ներդրման նախագծային փաստաթղթերը, այդ թվում՝ Սթրես-թեսթի ազգային պլանով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը։

 

2023 թվականին ՀՀ ՆԳՆ (ՀՀ ԱԻՆ), ՀՀ ՄԱԿԿ և ՀԱԷԿ միջև կնքված եռակողմ համաձայնագրի հիման վրա շարունակվել են սեյսմիկ մոնիթորինգի դիտարկման աշխատանքները՝ օգտագործելով այդ նպատակով ԱԷՄԳ-ից ստացված սեյսմիկ գրանցող սարքերը, որոնք միացված են Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ցանցին։

 

Զեկուցվել է, որ Կոմիտեն շարունակաբար իրականացնում է իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցում և լիցենզավորում: 2023թ. առողջապահական, գիտական և արդյունաբերական օբյեկտների կարգավորող վերահսկողության շրջանակում իրականացվել են ստուգայցեր, լիցենզիայի պահանջների կատարման ուսումնասիրություններ, իրականացվել է ռադիոակտիվ աղբյուրների վնասազերծում, տրվել են դրանց անվտանգ տեղափոխման թույլտվություններ և այլն: Ներկայացվել է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի շրջանակում տարվող աշխատանքը, որն իրականացվում է Եվրոպական միության օժանդակությամբ ներդրված ժամանակակից համակարգերի միջոցով:

 

Ներկայացվել է Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չտիրապետելով մասնագիտական նրբություններին՝ քաղաքական առումով հետաքրքիր է համարում մոդուլյար ռեակտորների տարբերակը: «Վերջիններիս վթարն ինքը վթարային հակազդման գոտիներ չի պահանջում։ Այսինքն, որ վթար եղավ, մենք հարյուր կիլոմետր շառավղով բնակչությանը պաշտպանելու միջոցներ չենք կիրառելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան՝ պատասխանատուները նշել են, որ վթարը դասակարգվում է որպես ներքին վթար. արտաքին վթար հասկացությունն այդ ռեակտորների համար վերանում է:

 

Նշվել է, որ պարբերաբար իրականացվում է ԱԷՕԲ օրենսդրության վերանայում՝ հաշվի առնելով ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների փոփոխությունները, նոր ստանդարտները, միջազգային և ներքին փորձը։ Հաշվի առնելով Եվրոպական Միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ Կոմիտեն ձեռնամուխ է եղել ՀՀ օրենսդրության մոտարկմանը Եվրամիության դիրեկտիվների։ Առաջին փուլում վերանայվում է «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման մասին օրենքը», որը մշակվել է 1999 թվականին և ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, երկրորդ փուլում՝ նոր օրենքին համահունչ կվերանայվի և կմշակվի «Ճառագայթային անվտանգության նորմերն ու կանոնները», որով կկարգավորվի ճառագայթային անվտանգությունը։

 

Խոսելով ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետագա քայլերի վերաբերյալ՝ վարչապետը նշել է. «Խոսք էր գնում այն մասին, որ նոր ատոմակայանի ստեղծման համար նախ իրականացնող կազմակերպություն ստեղծենք։ Ինձ թվում է` դա շատ կարևոր է, որովհետև նախ դա ցույց կտա մեր վճռականությունը, որ մենք իրոք, ոչ միայն խոսում ենք, այլև գնում ենք այդ ուղղությամբ։ Իհարկե, այստեղ, կրկին ինչպես ամեն տեղ, ունենալու ենք ուժեղ կադրային բազա ապահովելու հարցը, որովհետև նոր ատոմակայան կառուցելը մեգանախագիծ է, այդ կազմակերպությունն, ըստ էության, այդ ծրագրի իրականացման գրասենյակ է դառնալու։ Այստեղ մենք պետք է շատ ակտիվ աշխատենք, որպեսզի պատշաճ կադրեր կարողանանք ներգրավել այդ աշխատանքի մեջ։ Ժամկետային զինծառայությունից տարկետման որոշումը, որ պետք է կայացնենք, անհրաժեշտ է ատոմային էներգետիկայի վրա շատ մեծ շեշտ դնենք, և երկրորդը՝ կրկին նույն տրամաբանությունն է, նաև պետք է մտածենք` ինչպես խթանենք կանանց ներգրավվածությունն այս բնագավառում, որոնց պարագայում այդ խնդիրը չկա։ Այսինքն` տարկետման և այլն»։

 

Ներկայացվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ իրականցվող տեխնիկական համագործակցության ծրագրերն ու դրանց նպատակները, ինչպես նաև Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող աշխատանքները:

 

Ներկայացվել են նաև 2023թ. ընթացքում «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից իրականացված գիտահետազոտական աշխատանքները:

 

Հաշվետվությամբ ներկայացված թեմաների շուրջ ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման արդյունավետության բարձրացման ուղղությամբ անելիքների շուրջ:

 

Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայկական ԱԷԿ-ում կսկսվի N2 էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագրի իրականացումը։ Այդ նպատակներին կուղղվի 20,2 մլրդ դրամ։ Մինչեւ  նշված ժամկետը երկրում զուգահեռաբար պետք է կառուցվի նոր միջուկային էներգաբլոկ։ Հարցը տվյալ բլոկի հզորությունն է, որը պետք է համատեղվի երկրի էներգահամակարգի հետ։ Ավելի վաղ ԱՄՆ-ը Երեւանին առաջարկել էր փոքր մոդուլային ռեակտորների կառուցման իր տարբերակը, ինչի մասին հայտարարել էր ԱՄՆ կառավարության օգնության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին: Ռուսաստանի Դաշնությունն, իր հերթին, առաջարկել է 1200 Մվտ հզորությամբ էներգաբլոկի իր նախագիծը, սակայն, ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նման հզորության էներգաբլոկի կառուցումը հղի է խնդիրներով, քանի որ Հայաստանի ողջ էներգետիկ համակարգի հզորությունները կազմում են հենց 1200 Մվտ: "Մինչև 2023 թվականի ավարտը մենք պետք է բարդ որոշում կայացնենք ռեակտորի տեսակի վերաբերյալ", - ընդգծել էր նախարարը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Դանիելյանը հերքում է իրեն հերքող Պապոյանին. Մինչդեռ, խոստանում են, որ Հայաստանի ագրոարտադրանքը մանրակրկիտ զննության կենթարկվի «Վերին Լարս» անցակետ մտնելուց առաջԴանիելյանը հերքում է իրեն հերքող Պապոյանին. Մինչդեռ, խոստանում են, որ Հայաստանի ագրոարտադրանքը մանրակրկիտ զննության կենթարկվի «Վերին Լարս» անցակետ մտնելուց առաջ
Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածքՊլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածք
Հաջորդ տարի Ուրուգվայում կբացվի Հաջորդ տարի Ուրուգվայում կբացվի "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է. ինտերնետ կապուղիներին առնչվող խնդիրների արդյունքում Ecommerce գործարքներն անհասանելի են«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է. ինտերնետ կապուղիներին առնչվող խնդիրների արդյունքում Ecommerce գործարքներն անհասանելի են
Իրաքը Հայաստանին առաջարկել է ստեղծել համատեղ կոմիտե՝ առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացման համարԻրաքը Հայաստանին առաջարկել է ստեղծել համատեղ կոմիտե՝ առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացման համար
Երևանում կայացել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը. ստորագրվել են փոխըմբռնման հուշագրերԵրևանում կայացել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը. ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր
Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 3,1 մլրդ դրամ ԱԱՀ են վճարել Հայաստանի պետական գանձարան, հաղորդել է ՊԵԿ նախագահը՝ միաժամանակ գովազդելով հայտնի տեխնոլոգիական հարթակներըԷլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 3,1 մլրդ դրամ ԱԱՀ են վճարել Հայաստանի պետական գանձարան, հաղորդել է ՊԵԿ նախագահը՝ միաժամանակ գովազդելով հայտնի տեխնոլոգիական հարթակները
Որեմն՝ հիմա ով է ստում. «Ռոսսելխոզնադզոր»-ը հաղորդել է վերջին երեք օրում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքով 21 բեռնատար Հայաստան վերադարձնելու մասինՈրեմն՝ հիմա ով է ստում. «Ռոսսելխոզնադզոր»-ը հաղորդել է վերջին երեք օրում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքով 21 բեռնատար Հայաստան վերադարձնելու մասին
Շարունակություն չի լինի. Հայաստանում էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիրը փակ էՇարունակություն չի լինի. Հայաստանում էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիրը փակ է
Ձորաղբյուրում 12-րդ անգամ կմեկնարկի Բերքի փառատոնըՁորաղբյուրում 12-րդ անգամ կմեկնարկի Բերքի փառատոնը
Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն է5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն է
Արդյունաբերության հատվածի անկմանը զուգընթաց թուլացել է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճըԱրդյունաբերության հատվածի անկմանը զուգընթաց թուլացել է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը
2025թ. հունվար-հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվության աճի մինչև 7% արգելակումն ուղեկցվել է արտաքին առևտրի 41,4% անկմամբ2025թ. հունվար-հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվության աճի մինչև 7% արգելակումն ուղեկցվել է արտաքին առևտրի 41,4% անկմամբ
Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար. Էկոնոմիկայի նախարարՕգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար. Էկոնոմիկայի նախարար
"Լույս" հիմնադրամ. Հայաստանի կառավարության բյուջետային պլանավորման խնդիրները պահպանվում են
Մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման համար կապալառուների ընտրության գործընթացը. Մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման համար կապալառուների ընտրության գործընթացը. "Ճանապարհային դեպարտամենտ"
762 բեռնատար, թե՞ զանգվածային վերադարձ. Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրում են ստի մեջ762 բեռնատար, թե՞ զանգվածային վերադարձ. Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրում են ստի մեջ
ՀՀ նախագահ. Կայուն խաղաղությունը Հայաստանի համար հսկայական տնտեսական ներուժ կբացահայտիՀՀ նախագահ. Կայուն խաղաղությունը Հայաստանի համար հսկայական տնտեսական ներուժ կբացահայտի
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 18-22-ը դոլարային գործարքների անկումն ուղեկցվել է ռուբլով գործարքների աճովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 18-22-ը դոլարային գործարքների անկումն ուղեկցվել է ռուբլով գործարքների աճով
Հայաստանն ու UNWTO-ն քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնություններըՀայաստանն ու UNWTO-ն քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով. «Ճանապարհային դեպարտաաամենտ» հիմնադրամՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով. «Ճանապարհային դեպարտաաամենտ» հիմնադրամ
5G-ն կդառնա լոկոմոտիվը, որն իր հետևից կտանի տնտեսության բոլոր ոլորտները․ Ռալֆ Յիրիկյան5G-ն կդառնա լոկոմոտիվը, որն իր հետևից կտանի տնտեսության բոլոր ոլորտները․ Ռալֆ Յիրիկյան
2025 թվականի 7 ամսում Հայաստանում հավաքվել է ծրագրային ցուցանիշից 424,8 մլրդ դրամով պակաս հարկեր2025 թվականի 7 ամսում Հայաստանում հավաքվել է ծրագրային ցուցանիշից 424,8 մլրդ դրամով պակաս հարկեր
2025թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մեկ տարում նվազել է 2.5% - ով2025թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մեկ տարում նվազել է 2.5% - ով
Հայաստանի ՀՆԱ-ն 2025թ. առաջին կիսամյակում մոտեցել է 12 մլրդ դոլարի՝ շարունակելով աճի դանդաղումըՀայաստանի ՀՆԱ-ն 2025թ. առաջին կիսամյակում մոտեցել է 12 մլրդ դոլարի՝ շարունակելով աճի դանդաղումը
Հայաստանը լիովին փոխում է պետական պարտքի տրամաբանությունը. նոր օրենք և խաղի նոր կանոններՀայաստանը լիովին փոխում է պետական պարտքի տրամաբանությունը. նոր օրենք և խաղի նոր կանոններ
Փաշինյան. 2026 թվի պետբյուջեում պաշտպանական ծախսերի Էական աճ չի նախատեսվումՓաշինյան. 2026 թվի պետբյուջեում պաշտպանական ծախսերի Էական աճ չի նախատեսվում
Հայաստանը նոր կանոններ է սահմանում էլեկտրաէներգիա միկրոարտադրողների համարՀայաստանը նոր կանոններ է սահմանում էլեկտրաէներգիա միկրոարտադրողների համար
Պապոյան. Հայաստանն ակտիվորեն դիվերսիֆիկացնում է պատրաստի արտադրանքի արտահանման ուղղություններըՊապոյան. Հայաստանն ակտիվորեն դիվերսիֆիկացնում է պատրաստի արտադրանքի արտահանման ուղղությունները
Հայաստանն աշխատանքային միգրանտներ մատակարարող երկրից վերածվում է միգրանտներին գրավող երկրի. ՓաշինյանՀայաստանն աշխատանքային միգրանտներ մատակարարող երկրից վերածվում է միգրանտներին գրավող երկրի. Փաշինյան
Հայաստանում էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը մինչև 2025 թվականի վերջ կֆինանսավորվի այլ միջոցառումների հաշվինՀայաստանում էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը մինչև 2025 թվականի վերջ կֆինանսավորվի այլ միջոցառումների հաշվին
Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ որևէ քաղաքական խնդիր չունիԷկոնոմիկայի նախարար. Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ որևէ քաղաքական խնդիր չունի
Դպրոցական գնումները՝ ավելի շահավետ․ Idram&IDBankԴպրոցական գնումները՝ ավելի շահավետ․ Idram&IDBank
Անշարժ գույքի առցանց առքուվաճառքը Հայաստանում իրականություն կդառնաԱնշարժ գույքի առցանց առքուվաճառքը Հայաստանում իրականություն կդառնա
Հայաստանն ու Supermicro-ն քննարկել են թվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Supermicro-ն քննարկել են թվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները
Էկոնոմիկայի նախարարությունում ընդունել են ODDO BHF անկախ ֆինանսական խմբի պատվիրակությանը. հանդիպման օրակարգում համագործակցության հնարավորություններն ենԷկոնոմիկայի նախարարությունում ընդունել են ODDO BHF անկախ ֆինանսական խմբի պատվիրակությանը. հանդիպման օրակարգում համագործակցության հնարավորություններն են
Իրանը մեզ համոզում է ավելի ակտիվորեն օգտագործել լոգիստիկ ուղղությունը՝ Ռուսաստան, Հայաստան, Իրան և դեպի Պարսից ծոց. ԼուկաշենկոԻրանը մեզ համոզում է ավելի ակտիվորեն օգտագործել լոգիստիկ ուղղությունը՝ Ռուսաստան, Հայաստան, Իրան և դեպի Պարսից ծոց. Լուկաշենկո
Իդրամ Ջունիոր․ երեխայի ամենալավ ուղեկիցը Իդրամ Ջունիոր․ երեխայի ամենալավ ուղեկիցը 
Երեւանում քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքը և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերԵրեւանում քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքը և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
Փաշինյանն ու Օվերչուկը քննարկել են Հայաստան-Ռուսաստան օրակարգըՓաշինյանն ու Օվերչուկը քննարկել են Հայաստան-Ռուսաստան օրակարգը
Հայկական ՏՏ ընկերությունները կմասնակցեն GITEX GLOBAL 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսին ԱՄԷ-ումՀայկական ՏՏ ընկերությունները կմասնակցեն GITEX GLOBAL 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսին ԱՄԷ-ում
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան փոխանցումների ներհոսքի գծով առաջատարը մնում է Ռուսաստանը, իսկ արտահոսքի գծով նույնպիսի ծավալներով առաջնությունը կիսել են ԱՄԷ-ն ու Շվեյցարիան2025թ. առաջին կիսամյակում Հայաստան փոխանցումների ներհոսքի գծով առաջատարը մնում է Ռուսաստանը, իսկ արտահոսքի գծով նույնպիսի ծավալներով առաջնությունը կիսել են ԱՄԷ-ն ու Շվեյցարիան
Արամ Սարգսսյան. Հայաստանը NVIDIA-ի տարածաշրջանային հենակետ դառնալու իրական հնարավորություն ունիԱրամ Սարգսսյան. Հայաստանը NVIDIA-ի տարածաշրջանային հենակետ դառնալու իրական հնարավորություն ունի
Էկոնոմիկայի նախարարը հաղորդել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի արագացման մասինԷկոնոմիկայի նախարարը հաղորդել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի արագացման մասին
Fitch Ratings. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին շրջանակային համաձայնագիրը կարող է նպաստել վարկավորման դրական միտումներինFitch Ratings. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին շրջանակային համաձայնագիրը կարող է նպաստել վարկավորման դրական միտումներին
7 ամսվա ընթացքում 7 ամսվա ընթացքում "հիփոթեքայիններին" եկամտահարկի վերադարձի ծրագրով արդեն վերադարձվել է շուրջ 176 մլն դոլար
Գեւորգ Պապոյան. Ծաղկի և դեկորատիվ արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ աճել է 88.7% - ովԳեւորգ Պապոյան. Ծաղկի և դեկորատիվ արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ աճել է 88.7% - ով
Նախարար. Իրան-Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի կառուցումն ավարտական փուլում էՆախարար. Իրան-Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի կառուցումն ավարտական փուլում է
ՀԷՑ-ում մեկնարկած շուկայի նախնական ուսումնասիրության եւ բուն գնահարցումների փուլին մասնակցել է 125 ռեզիդենտ ընկերությունՀԷՑ-ում մեկնարկած շուկայի նախնական ուսումնասիրության եւ բուն գնահարցումների փուլին մասնակցել է 125 ռեզիդենտ ընկերություն
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանըՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը
Թեհրանն ու Երևանը պայմանավորվել են Նորդուզում Արաքս գետի վրա երկրորդ սահմանային կամրջի կառուցման շուրջ. իրանցի պաշտոնյաԹեհրանն ու Երևանը պայմանավորվել են Նորդուզում Արաքս գետի վրա երկրորդ սահմանային կամրջի կառուցման շուրջ. իրանցի պաշտոնյա
Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է Իրան-Հայաստան ԷՀԳ. նախագիծը պետք է ավարտին հասցնել հնարավորինս սեղմ ժամկետումՓաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է Իրան-Հայաստան ԷՀԳ. նախագիծը պետք է ավարտին հասցնել հնարավորինս սեղմ ժամկետում
Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբԳինու տուրիզմի համաշխարհային կազմակերպությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ
Երևանն ու Թեհրանը քննարկել են Երևանն ու Թեհրանը քննարկել են "Հյուսիս-Հարավ" ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ընթացքը
Պապոյան. Հայաստանն Իրանի գործարար համայնքի հետ համագործակցության լայն հեռանկարներ է տեսնումՊապոյան. Հայաստանն Իրանի գործարար համայնքի հետ համագործակցության լայն հեռանկարներ է տեսնում
«Դա ես չեմ ասել, դա ասել է Քսենոփոնը». Երևանում կանցկացվի Գարեջրի փառատոն«Դա ես չեմ ասել, դա ասել է Քսենոփոնը». Երևանում կանցկացվի Գարեջրի փառատոն
Գևորգ Պապոյան. Հայաստանն ավելացրել է պատրաստի արտադրանքի արտահանումը ԵՄԳևորգ Պապոյան. Հայաստանն ավելացրել է պատրաստի արտադրանքի արտահանումը ԵՄ
Տնտեսագետ. Հայաստանի կոնյակի եւ գինու արդյունաբերությունը ճգնաժամի մեջ էՏնտեսագետ. Հայաստանի կոնյակի եւ գինու արդյունաբերությունը ճգնաժամի մեջ է
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 11-15-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 11-15-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
26.08.2025
RUB4.750.01
USD382.51-0.31
EUR445.43-2.01
GBP515.51-0.91
CAD276.20-0.56
JPY25.92-0.05
CNY53.43-0.06
CHF474.64-2.33