
Արմինֆո. Եկամտահարկի վերադարձման ծրագրի շրջանակում արդեն հիփոթեքային վարկ ներգրաված ՀՀ քաղաքացիների համար ոչինչ չի փոխվի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նրա ասելով՝ արդեն հիփոթեքային վարկ ունեցող և եկամտահարկի վերադարձման համակարգին միացած քաղաքացիների համար ոչինչ չի փոխվի, նրանք կշարունակեն հետ ստանալ եկամտահարկը վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովի լիագումար նիստում ընդունվել են Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն, ծրագրի շահառուները, որոնք հիփոթեքային
