Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 12:08
Նաիրա Բադալյան

Հայաստանն ԱԶԲ-ից վարկ կներգրավի Իսակով-Արշակունյաց ճանապարհի նոր հատվածի կառուցման համար

Հայաստանն ԱԶԲ-ից վարկ կներգրավի Իսակով-Արշակունյաց ճանապարհի նոր հատվածի կառուցման համար

Արմինֆո.Կառավարության հունվարի 18-ի նիստում գործադիրը հավանություն է տվել 2023 թ. նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60,090,000 եվրոյի չափով վարկ: Ակնկալվում է, որ համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027թ. սեպտեմբերի 30-ին։ Այն կիրականացնի Երևանի քաղաքապետարանը: Համաձայնագրի շրջանակում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը: Նախատեսված աշխատանքները ներառում է՝ Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում, որն ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ, Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1,9 կմ է: Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց, որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24,5 մ:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն քաղաքային ենթակառուցվածքային զարգացման և երթևեկության կանոնակարգման առումով որոշակի առավելություններ կբերի:

 

Ծրագրի մասին մանրամասներ է ներկայացնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցումը բավականին երկար ժամանակ քննարկված, բոլոր ուսումնասիրություններն անցած նախագիծ է, որն էականորեն կբեռնաթափի ավտոճանապարհային երթևեկությունը տվյալ հատվածում։ Մասնավորապես՝ Հաղթանակի կամուրջը որոշակիորեն կբեռնաթափվի և Մոնթե Մելքոնյան ճանապարհն ուղիղ կկապվի Արշակունյաց պողոտայի հետ։ Ուզում եմ շեշտել, որ այս ճանապարհի կառուցումը շատ կարևոր է մեկ այլ՝ ավելի մեծ նախագծի տեսանկյունից։ Դա Նորագյուղի և հարակից տարածքների նոր թաղամասի կառուցման նախագիծն է, որի վերաբերյալ արդեն մի քանի օտարերկրյա հայտնի ճարտարապետների հետ քննարկումներ ենք իրականացնում և նախագծի նախապատրաստման աշխատանքն ենք իրականացնում: Այս ճանապարհի կառուցումը շատ կարևոր է, որ իրականացնում ենք հենց կառավարության աջակցությամբ, և հետագայում արդեն հնարավորություն է ստեղծվում որոշակի արդեն նախնական ենթակառուցվածք ունենալու այդ թաղամասում, որը տալու է հնարավորություն ներդրողներին արդեն դիտարկել Նորագյուղը որպես նոր ներդրումային հնարավորություն: Վստահաբար, ճանապարհի կառուցմանը զուգահեռ մենք ունենալու ենք Նորագյուղ թաղամասի կառուցման հայեցակարգ, որն անպայմանորեն կներկայացնենք և՛ ՀՀ կառավարությանը, և՛ հանրությանը: Այսինքն՝ բացի բեռնաթափումից այս ճանապարհը նաև որոշակի հնարավորություններ է ստեղծում արդեն Նորագյուղի նոր հայեցակարգի քննարկման համար»,-ասել է Տիգրան Ավինյանը:

 

Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ ճանապարհի կառուցումը Նորագյուղի և շրջակա միջավայրում ներդրումային բոլորովին այլ մթնոլորտ է ստեղծելու: «Այս առումով ուզում եմ ևս 2 ծրագիր կարևորել, որովհետև Երևանի ծանրաբեռնվածությանը զուգընթաց մենք բնապահպանական խնդիրները նույնպես կարևորում ենք: Դա իրականում ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական մեծ նշանակություն ունի:

Այս առումով ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել և նաև հիշեցնել՝ 2 ծրագիր կա, որոնք քննարկել ենք, և ես հանձնարարականներ եմ տվել: Մեկը՝ Դալմայի այգիները մեծ քաղաքային զբոսայգու վերածելն է, ընդ որում, հնարավորինս մինիմալ՝ ընդհուպ նստարանների մակարդակով մինիմալ միջամտությամբ: Մյուսը (այս երկու ծրագրերն իրար հետ կապվելով դառնում է Երևանի համար բնապահպանական մեգանախագիծ)` Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու նախագիծն է: Մենք նաև Ներդրումային կոմիտեի վերջին նիստում շատ կարճ այս թեմայով քննարկում ունեցանք, և Երևանի քաղաքապետն այս տրամաբանության ներքո առաջարկեց, որպեսզի մենք Հրազդանի կիրճում ներդրումային ծրագրերի առումով պետք է մի քիչ զսպվածություն ցուցաբերենք, որպեսզի այդ տարածքները ռեկրեացիոն գոտու ձևավորման համար չկորցնենք, և ես լիարժեք պաշտպանում եմ այդ տրամաբանությունը: Դալմայի այգիները նաև կից են Հրազդանի կիրճին, և, ըստ էության, տրամաբանական է, որ այդ ռեկրեացիոն գոտին սկսվի հենց Հրազդան գետի գետաբերանից Երևանյան լճի հատվածով մինչև Կորեայի ձոր: Կարծում եմ՝ սա մի նախագիծ է, որտեղ բնականաբար նաև կառավարությունը շատ մեծ հետաքրքրություն ունի: Մենք, իհարկե, Երևանի բնապահպանական խնդիրներին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև կանաչ գոտիների առումով մենք մեծ խնդիրներ ունենք Երևանում, և այդ խնդիրները պետք է լուծենք: Հիմա ես ուզում եմ հավաստիանալ, որ դա նաև անձամբ ձեր օրակարգում է, և այս առումով մենք պատկերացում ունենք՝ ինչ քայլերով ենք գնալու առաջ»,-նշել է կառավարության ղեկավարը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմիցԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատունԳերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատուն
Հոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշըՀոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշը
Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»
Տնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ էՏնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ է
Արդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահԱրդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահ
Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ "շինարարության աննախադեպ տեմպերի" համար
Վարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանումՎարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանում
Երկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակովԵրկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակով
Կառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանըԿառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանը
Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը"
Ակնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒԱկնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒ
Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ՕվերչուկՌուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Օվերչուկ
ՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղովՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով
Ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքովՌուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ինIDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին
ԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտըԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտը
ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
ՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքելՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքել
ՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինիՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինի
Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ումVisa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ով
2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով
Հայաստանում Հայաստանում "Չափումների միասնականության ապահովման մասին" օրենքում  փոփոխությունները նպատակաուղղված են ապրանքների մասին տեղեկատվության ճշգրտության և թափանցիկության բարձրացմանը
Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններինՀայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններին
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամըԱմերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը
Հայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբՀայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբ
Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնումՀայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում
2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով
Էկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքովԷկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով
Մարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումովՄարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումով
2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար
Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBankՍյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank
Փաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համարՓաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համար
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսըԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսը
ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներինԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին
EIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համարEIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համար
Հայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսինՀայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսին
ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի "Ներմուծման խթանման գրասենյակ" նախաձեռնության գործընկեր երկրների շարքում
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
Նախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացըՆախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացը
ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ովԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ով
ԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
06.11.2025
RUB4.730.03
USD382.48-0.09
EUR440.270.93
GBP500.281.94
CAD271.320.61
JPY24.88-0.02
CNY53.700.02
CHF472.660.76