Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 12:40
Նաիրա Բադալյան

Հայաստանը ԵՆԲ-ից 25 մլն եվրոյի վարկ կներգրավի 38 հասարակական շենքերի էներգասպառումը նվազեցնելու համար  

Հայաստանը ԵՆԲ-ից 25 մլն եվրոյի վարկ կներգրավի 38 հասարակական շենքերի էներգասպառումը նվազեցնելու համար   

Արմինֆո."Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ" ծրագրի իրականացման համար Հայաստանը ԵՆԲ-ից 25 մլն եվրոյի վարկ կներգրավի: Որոշումն ընդունվել է հունվարի 18-ին ՝ կառավարության նիստում։

 

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև <Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ> ֆինանսական համաձայնագրի ստորագրման առաջարկը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:

 

Փաստաթղթի պարզաբանման մեջ ասվում է, որ ծրագրի համաֆինանսավորման համար կներգրավվի 10,1 մլն եվրոյի չափով ներդրումային դրամաշնորհ՝ ԵՄ Հարևանության ներդրումային հարթակից: Ծրագիրը շարունակությունն է ներկայումս իրականացվող ծրագրի, որը ֆինանսավորվում է ԵՆԲ-ի կողմից:

Ծրագրի նպատակն է նվազեցնել Երևան համայնքի հասարակական շենքերի էներգասպառումը և աջակցել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և Մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման ուղղությամբ:

 

Մասնավորապես, ծրագրի իրականացման արդյունքում կհաջողվի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգասպառումը: Ծրագրի կանխատեսվող արդյունքներն են ՝ էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցում, սեյսմիկ անվտանգության բարձրացում, այցելուների հարմարավետության և կյանքի որակի բարելավում, ածխաթթու գազի (CO2) արտանետումների կրճատում, վերանորոգվող շենքերի շահագործման ժամկետի երկարացում: