
Արմինֆո. Հայկական 8 ՏՏ ընկերություններ մասնակցում են Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հունվարի 17-19-ը անցկացվող Convergence India 2024 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին:
Ինչպես ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայկական ընկերությունները ցուցահանդեսին ներկայացնում են իրենց արտադրանքը, լուծումները և ձեռքբերումները տեխնոլոգիաների, բժշկության, արհեստական բանականության, սարքաշինության և այլ ուղղություններով: Ցուցահանդեսը Հնդկաստանում անցկացվում է 1992 թվականից և համարվում է խոշորագույններից մեկը ։ Միջոցառմանը մասնակցում են շուրջ 1200 արտադրական բրենդներ և տեխնոլոգիական ընկերություններ ավելի քան 40 երկրներից: Սպասվում է մոտ 55 հազար այցելու ։