Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 16:56
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը ռուսաստանցիների կողմից երկրում գրանցված ընկերությունների թվով առաջատարների թվում է

Հայաստանը ռուսաստանցիների կողմից երկրում գրանցված ընկերությունների թվով առաջատարների թվում է

Արմինֆո. 2023 թվականին ռուսաստանցիների կողմից Հայաստանում գրանցվել է 3400 ընկերություն ։ Այդ մասին են վկայում Forbes-ի պատվերով "Ֆինիոն" ընկերության իրականացրած հետազոտությունների արդյունքները։

 

Այս ցուցանիշով մեծ տարբերությամբ առաջատարն է Վրաստանը, որտեղ հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցվել է 13 հազար իրավաբանական անձ: Երկրորդ տեղում Ղազախստանն է, որտեղ մեկ տարվա ընթացքում ռուսները ստեղծել են 6100 ընկերություն, երրորդ տեղը կիսում են Հայաստանն ու Չեռնոգորիան, որտեղ գրանցվել է 3400-ական իրավաբանական անձ ՝ ռուսաստանցի սեփականատերերով: -0-